X

Լավ առաջարկ

Տոնե՛ք Ձեր բոլոր տոները մեզ մոտ:
Ճաշացանկը սկսած 6.900 դրամից:
Զանգահարե՛ք (099)44-79-75

Նվեր գիրք

Փետրվարի 19

Ռենա Ռեստորանային Համալիր

Փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի, ծննդյան օրն է: Հայաստանում Թումանյանի ծնունդը նշում ենք յուրահատուկ. օրը համարվում է նաև գիրք նվիրելու օր:  «Ռենա» ռեստորանային համալիրի անձնակազմը որոշեց միանալ գիրք նվիրողերի շարքին և ուրախացնել գրքասերներին:

Ընտրեցինք 10 գիրք, որոնք վերջին ժամանակներում առավել հետաքրքրություն են ձեռք բերել ընթերցասերների շրջանում և հայտարարեցինք մրցույթ: Գրքերից յուրաքանչյուրը  կարող էր նվեր ստանալ այն մասնակիցը, ով ֆեսբուքյան էջով կտարածեր իր ընտրած գիրքը և կհավաքեր առավելագույն քանակությամբ հավանումներ: Հավանումները պետք է լինեին նվազագույնը 200:

Մեկ շաբաթ տևող այս մրցույթն իսկական իրարանցում առաջացրեց ընթերցասերների մոտ:  

Գրքերը նվեր ստացան հետևյալ մասնակիցները՝

Մարիաննա Պոսողյան  — «Ինֆերնո»
Ռուզաննա Ղարաջյան — «451 ֆարենհայթ»
Աստղիկ Մարիկյան — «Իմ անունը կարմիր է»
Սեդա Հարությունյան — «Մեղավոր են աստղերը»
Նորայր Գաբրիելյան — «Դաշնակահարուհին»
Կարեն Այվազյան- «Երկնքից ընկան երեք խնձոր»
Էլեն Կարագուլյան — «Նվիրվելու արվեստը կամ ձոն Վարդին»
Էմիլի Սողոմոնյան «Օծանելիք»
Էմմա Քոսակյան «Կամքի ուժ»

Հաղթողները փետրվարի 20-ին եկան «Ռենա» ռեստորանային համալիր ստանալու իրենց նվերները:
Որոշեցինք  անակնկալ անել ոչ միայն հաղթողներին այլ նաև մրցույթի բոլոր մասնակիցներին՝ նվիրեցինք «Ռենա» ռեստորանային համալիրի 20% զեղչի քարտ:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլորին 😉
Կարող եք բաժանորդագրվել մեր նորություններին

 

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին