X

Լավ առաջարկ

Տոնե՛ք Ձեր բոլոր տոները մեզ մոտ:
Ճաշացանկը սկսած 6.900 դրամից:
Զանգահարե՛ք (099)44-79-75

Չոր ամանոր

Դեկտեմբեր 25

Ռենա Ռեստորանային Համալիր

Դեկտեմբերի 25 ին մեզ մոտ՝ «Ռենա» ռեստորանային համալիրում, կայացավ «Չոր մարքեթինգ» ակումբի ամանորյա երեկույթը: Հավաքվել էին չոր մարքեթինգ ակումբի անձնակազմը և  դասընթացի մասնակից կազմակերպությունները, այդ թվում նաև Ռենա ռեստորանային համալիրի տնօրեն Գոռ Նազարյանը:

 

Ինչպես և նախապես պայմանավորված էր միջոցառման ընթացքում բոլորը բոլորի համար պատրաստել էին անակնկալներ և նվերներ իրենց կազմակերպությունների ապրանքների տեսքով։ «Ռենա» ռեստորանային համալիրը ևս անմասն չմնաց և բոլոր ներկաներին նվիրեց 35% զեղչի քարտեր ամբողջ տարվա համար։

Մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներին երեկոյի ընթացքում սպասվում էին բազմաթիվ անակնկալներ, պարեր, հետաքրքիր խաղեր և մրցույթներ, որոնք ոչ միայն ապահովեցին բարձր տրամադրությունը, այլ նաև ավելի անմիջական դարձրեցին մասնակիցների շփումը միմյանց հետ:

Երեկոյի ընթացքում DJ-ը ապահովեց  բազմաժանր պարային երաժշտություն, որը հաճելի էր անգամ նրանց, ովքեր խուսափում էին պարելուց:  Երեկույթի մասնակցող ամենափոքրիկ հյուրերը իրենց անմիջականությամբ և ուրախ պարերով օրինակ հանդիսացան բոլորի համար:

Երեկույթի ավարտին մասնակիցները ըմբոշխնեցին տոնական տորթը և միասին  լուսանկարվեցինք։ 

Երեկոն համարում ենք կայացած, քանի որ հյուրերը գոհ էին և՛ հայկական համեղ ուտեստներից,  և՛ կազմակերպված երեկույթից,  և՛ նվերներից:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին իրենց ներկայության և ակտիվության համար 🙂

Ավելի շատ նկարներ այստեղ

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին