X

Լավ առաջարկ

Տոնե՛ք Ձեր բոլոր տոները մեզ մոտ:
Ճաշացանկը սկսած 6.900 դրամից:
Զանգահարե՛ք (099)44-79-75

Ռենա Ռեստորանային Համալիր

Աշխարհի 5 յուրահատուկ ռեստորանները

H. A.

31.10.2017

Աշխարհում կան հազարավոր ռեստորաններ աշխարհի բոլոր ծայրերում: Նրանցից մի քանիսը գրավել են մարդկության ուշադրությունը իրենց յուրահատկությամբ: Մեր ներկայացրած ռեստորանները գրավել են յուրատահուկ դիրք իրենց տեսքով, դիրքով կամ աշխատելավոճով:
Սիրով ներկայացնում ենք աշխարհի 5 յուրահատուկ ռեստորանները:

 

Ժայռ-ռեստորան, Զանզիբարում  

Հնդկական օվկիանոսի կղզիները գրավում են տուրիստներին իրենց սպիտակ ավազով, օվկիանոսի մաքուր ու տաք ջրով և ջերմ կլիմայով: Բազմաթիվ հանգստյան գոտիներից հատկապես մեկը վայելում է ճանաչելիություն: Այսեղ է գտվում ժայռ- սրճարանը: Ժայռը գտնվում է հենց  օվկիանոսում, սակայն մոտ է ափին: Սրճարանին  կարելի է հասնել նավակով, լողալով և նույնիսկ քայլելով:

 

 

 

Ջրվեժ –ռեստորան Ֆիլիպիններում

Ռեստորանի յուրահատոկ շրջապատը բնության նվերներից է մարդկությանը: Հաճախորդերը վայելում են վայրի բնությունը, մաքուր օդը, իսկ ջրվեժն աշխատում է ինչպես բնական օդորակիչ: Երեխաների համար գործում է նաև խաղահրապարակ, քանի որ նրանք շատ են սիրում խաղալ ջրվեժի մաքուր ջրերում: Այստեղ սեղանները պատրաստված են բամբուկից, հյուրերը հնարավորություն ունեն համտեսելու ծովային թարմ մթերքներ: Ռեստորանում կարող եք ունկդրել նաև ազգային երաժշտություն, որը հնչում է այնտեղ ամենօր:

 


Թռչնի  
բուն- ռեստորան Թաիլանդում

Թայլանդի հաստաբուն ծառերից մեկի ճյուղին՝ ավելի քան 4.5 մետր բարձրության վրա է գտնվում այս ռեստորանը, որն ունի թռչնի բնի տեսք:
Ռեսորանը հնարավորություն է տալիս վայելել Ձեր երեկոն արտասովոր միջավայրում, հիանալ Ձեր առչև բացվող տեսադաշտով և ունենալ ամենաէքստրեմալ ճաշկերույթը: Թռչնի բուն հիշացնող այս ռեստորանը  յուրահատուկ վայր է նաև աշխատակիցների համար. մատուցողները օգտագործում են ամուր ճոպան (Zip line) սնունդը և խմիչքը  սեղանին հասցնելու համար:

 


Ռեստորան s’Baggers Գերմանիայում

Գերմանիայում բացվել է ռեստորան, որը մնացածից տարբերվում է նրանով, որ այստեղ չեն աշխատում մատոցողներ:  Նորագույն տեխնոլոգիաները  փոխարինել են մարդկանց:  Այս գաղափարը առաջացել է, երբ հեղինակը՝ Միքայել Մակը (Михаэл Мак) իր կազմակերպած երեկույթի ժամանակ չէր կարողանում հասցնել սպասարկել բոլոր հյուրերին:
Ռեստորանի սեղանին ամրացված է համակարգչային էկրան, որն աշխատում է մատի հպումով, հաճախորդները առաջարկված ճաշացանկից ընտրում են իրենց ուտելիքն ու սպասում  առաքմանը: Առաքումը իրականացվում է գնացքի գծեր հիշացնող հատուկ <ճանապարհներով>:
Պատվերն անելուց հետո էկրանին գրվում է, թե քանի րոպեից է պատրաստ լինելու պատվերը: Վճարման համար նախատեսված են հատոկ քարտեր, հավատարիմ հաճախորդներն ունեն զեղչերից օգտվելու հնարավորություն:
Այստեղ չեն լինում երկար հերթեր և հաճախորդները ստիպված չեն լինում սպասել:
Ռեստորանի տնօրենը համոզված է, որ շուտով ռեստորանները աշխատելու են նման սկզբունքով:

 

 


Ithaa
ռեստորան Մալդիվներ թերակղզում

Ithaa նշանակում է մարգարտի մայր և  համարվում է աշխարհի ամենաէկզոտիկ ռեստորաններից մեկը: Այն կառուցված է ջրի մակարդակից ցածր և նախատեսված է 14 անձի համար: Այստեղ կարող եք համտեսել թարմ ծովամթերքներից պատրաստված համեղ ուտելիքներ, ժամանակակից Եվրոպական և ասիական ուտեստներ:
ռեստորանը արդեն գործում է 10 տարի և մասնագետների կարծիքով կգործի ևս 10 տարի, հաշվի առնելով զբաղեցրած դիրքն ու շինության առանձնահատկությունը:

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին