X

Լավ առաջարկ

Տոնե՛ք Ձեր բոլոր տոները մեզ մոտ:
Ճաշացանկը սկսած 6.900 դրամից:
Զանգահարե՛ք (099)44-79-75

Ռենա Ռեստորանային Համալիր

Հարսանեկան ծաղկեփնջի պատմություն

H. A.

08.11.2017

Յուրաքանչյուր հարս, իր հարսանիքին բռնում է ծաղկեփունջ, որն էլ օրվա ավարտին փոխանցում է չամուսնացած աղջիկներից մեկին՝ փոխանցելով նաև հաջողություն: Այսօր ներկայացնում եք, թե որտեղից է առաջ եկել հարսանեկան ծաղկեփունջը և ինչ նշանակություն ունի այն:

Հարսանեկան ծաղկեփունջը շատ ավելի հին է, քան մենք կարող ենք պատկերացնել: Ծաղկեփունջը զարդարել է հարսանիքներ դեռ մեր թվարկությունից առաջ, սակայն այն ժամանակ ծաղկեփնջի նշանակությունն այլ է եղել: Այս ժամանակ ծաղկեփնջեր կազմել են հիմնականում խոտաբույսերով, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր նշանակությունը: Խոտաբույսերով ծաղկեփնջերն ունեցել են նաև առողջարար նշանակություն,  ինչպես նաև հարսին պատել են թարմ և անուշ բույրով:

19-րդ դարում ծաղկեփնջի ձևն ու նշանակությունը փոխվեց: Վիկտորիա թագուհին իր հարսանիքի ժամանակ ձեռքում  պահել էր բնական և թարմ ժաղիկներց կազմած փունջ: Բնականաբար, թարմ ծաղիկները  գրավեցին բոլորի ուշադրությունը և շուտով դարձան ավելի օգտագործելի:

Ինչու է հարսը նետում իր փունջը

Այն փաստը, որ հարսը ուսի վրայից ինչ որ բան է նետում հարսանիքին մասնակցող աղջիկներին, ամրագրված է դեռ միջին դարերում: Իհարկե, այս արարաողությունը չի «պարզել» հաջորդ ամուսնացողին:  Հարսանեկան զգեստի ցանկացած մաս համարվել է հաջողության թալիսման, այն աղջիկը, ով կբռնի հարսի զգեստից գոնե մեկ  ժապավեն, կարող է վստահ լինել, որ կգտնի իր իրական սիրուն և կլինի երջանիկ:

Հարսանեկան արարողության վերջում, բոլոր աղջիկները ցանկանում էին ստանալ գեթ մի կտոր այդ զգեստից, որը վստահեցնում էր իրենց հաջողության մասին: Ֆրանսիացիները ավելի հնարամիտ գտնվեցին: Հարսնացուները իրենց զգեստին սկսեցին ամրացնել բնական ծաղիկներ: Հյուրերին, որպես թալիսման, բաժին էին հասնում բնական ծաղիկներ, իսկ հարսնացուի զգեստը չէր վնասվում: Որոշ ժամանակ անց այս սովորույթը վերափոխվեց, հարսնացուները սկսեցին ծաղիկները ոչ թե ամրացնել զգեստին, այլ պահել իրենց ձեռքերում:

Եվրոպական մի քանի երկրներում, ըստ սովորության, հարսնացուն նետում էր թանկարժեք վզնոց, որը հաջողություն և հարստություն պետք է բերել իր նոր տիրոջը: Սակայն այս սովորույթը ֆրանսիացիները նույնպես փոխեցին, նրանք նետում էին իրենց ձեռքի ծաղկեփունջը` համարելով, որ վզնոց նելետելը նորապսակ ընտանիքի համար կլինի շռայլություն:

Ժամանակակից հարսանիքներում հարսնացուն ծաղկեփունջը պետք է ստանա փեսայի ձեռքից: Երբ փեսան մտնում է հարսի սենյակ, այդ ժամանակ նվիրում է նրան ծաղկեփունջ: Հարսն էլ, այդ պահից սկսած ,պետք է իր ձեռքում պահի և չփոխանցի իր ծաղկեփունջը ոչ ոքի: Սակայն կարճ ժամանակով, օրինակ, եթե հարկավոր է շպարվել, նա կարող է փունջը հանձնել  միայն իր մայրիկին կամ  փեսային:  Սակայն նշենք նաև, որ հարսնաքուրը համարվում է հարսի օգնականը ողջ օրվա ընթացքում, այդ իսկ պատճառով էլ, Ձեր ծաղկեփունջը հանգիստ կարող եք հանձնել նաև հարսնաքրոջը:

Տոնակատարության ավարտին հարսը նետում է իր ծակեփունջը՝ մաղթելով երջանկություն: Այն աղջիկը, ով կբռնի ծաղկեփունջը, նա էլ կամուսնանա հաջորդիվ:

Ներկայումս աղջիկները մտածել են այլ տարբերակներ, որոնք փոխարինում են ծաղկեփունջ նետելուն: Օրինակ ծաղկեփնջի հետ բռնում են նաև բազմաթիվ ժապավեններ, որոնցից միայն մեկը ամրացնում են հենց ծաղկեփնջին: Չամուսնացած աղջիկները քաշում են ժապավենների ծայրերից և նրանցից  մեկը ժապավենի հետ քաշում է նաև հարսանեկան փունջը:

                     

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին