X

Լավ առաջարկ

Տոնե՛ք Ձեր բոլոր տոները մեզ մոտ:
Ճաշացանկը սկսած 6.900 դրամից:
Զանգահարե՛ք (099)44-79-75

Ռենա Ռեստորանային Համալիր

Հարսանեկան նկարահանում

H. A.

13.04.2018

Լուսանկարահանումը շատ պատասխանատու աշխատանք է: Հարսանյաց օրը կյանքում էլ չի կրկնվի: Հարսանյաց օրվա արարողություները տեղի են ունենում արագ և կրկնելու հնարավորություն չկա:  Լուսանկարիչները պետք է հասցնենք նկարել Ձեր օրվա յուրաքանչյուր պահ, կարևոր պահի Ձեր միմիկան և բոլոր հյուրերին:

Հարսանեկան նկարները իրար են կապում  անցյալը, ներկան և ապագան

Ձեր հարսանեկան նկարները հետագայում նայելու են Ձեր երեխաները և թոռնիկները: Դուք   ստեղծում եք Ձեր ընտանեկան պատմությունը, որը պետք է շարունակվի երկար ժամանակ: Այս պատմությունը սերնդեսերունդ փոխանցելու գործում Ձեզ կօգնեն նկարները:

Շատերը կարծում են, որ միայն լավ տեսախցիկ ունենալը բավարար է լավ նկարներ ունենալու համար: Ամենևին…

Լույս: Լույսերը լավ նկարներ ունենալու հիմնական բաղադրիչներից մեկն են: Նկարիչները մեծ ուշադրություն են դարձնում սրահի և տարածքի լուսավորությանը: Հաշվի առնելով, որ սրահի լուսավորությունը փոխվում է օրվա ժամի համապատասխան, նկարիչները  միշտ էլ ավելացնում են հավելյալ լուսային սարքեր:  Միայն փորձառու նկարիչները գիտեն լույսի հետ ինչպես աշխատեն, որպեսզի նկարները լինեն յուրահատուկ և շատ գեղեցիկ՝ ընդգծելով նկարրվողի գեղեցկությունը:

Նկարիչները պետք է հակված լինեն ոչ թե քանակի այլ որակի վրա:

Ոչ մի նկարիչ նախապես  չի կարող ասել, թե քանի նկար դուք կունենաք Ձեր հարսանեկան օրից: Նրանք նկարում են յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր հյուրի հետ անհատական կամ խմբակային նկարներ, սակայն ոչ բոլոր նկարներն են տալիս Ձեզ: Նրանք մանրակրկիտ նայում են նկարի որակը, առանձնացնում են լավագույններից լավագույնը, որոնք էլ տալիս են Ձեզ:  Սա խոսում է մասնագիտական վերաբերմունքի մասին: Նրանք կարևորում են իրենց կատարած աշխատանքի որակը:

Յուրաքանչյուր հարսանիք տարբերվում է մնացածից,

սակայն հարսանեկան լուսանկարիչները գիտեն արտառոց պահերին շուտ կողմնորոշվել: Փորձից ելնելով կարողանում են գրագետ և օգտակար խորհուրդներ տալ ամուսնացող զույգին՝ ավելի լավ նկարներ ունենալու համար: Փորձառու նկարիչները կարողանում են նկարել նաև ամեն մանրուք, որոնք հետագայում մանրամասն կպատմեն Ձեր հատոււկ օրվա մասին: Ասում են, փորձառու լուսանկարչի աչիքից ոչինչ չի վրիպում:


Նրանք գիտեն նաև մարդու դեմքի յուրահատկություննեը, ինչպես նկարեն, որպեսզի Դուք նկարներում երևաք հմայիչ: Կարող են հուշել ճիշտ դիրք կամ շարժում լավ նկարներ ունենալու համար: Նկարիչները պետք է դառնան Ձեր այդ օրվա ընկերներ-օգնականները: Պետք չէ խուսափել կամ ամաչել նկարիչից, պետք է ավելի ազատ զգաք Ձեզ և լինեք բնական:

Շատ կարևոր է, որ  նկարիչը իմանա Ձեր բնույթև ու նախասիրությունները  ատաջարկի նկարներ հենց Ձեզ համար: Շատ կարևոր է, որ մինչ հարսանիք մի քանի անգամ հանդիպեք նկարիչների հետ և քննարկեք ինչպիսի նկարներ եք ցանկանում ունենալ, հարսանիքի անցկացման վայրը:
Նկարիչները նման են երաժիշտների, նրանք պետք է գտնեն Ձեր միջոցառման երաժշտությունը և հաղորդեն բոլորին օրվա յուրահատուկ տրամադրությունը:

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին