X

Լավ առաջարկ

Տոնե՛ք Ձեր բոլոր տոները մեզ մոտ:
Ճաշացանկը սկսած 6.900 դրամից:
Զանգահարե՛ք (099)44-79-75

Ռենա Ռեստորանային Համալիր

Լեգենդների խաղը Հայաստանում

H. A.

06.06.2018

Ուրախ լուր Հայաստանաբնակ ֆուտբոլասերների համար:

Հուլիսի 8-ին  Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կկայանա լեգեդների հանդիպումը Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հավաքականների միջև:

Այս ծրագրի հիմնական նախաձեռնողը՝ Արթուր Սողոմոնյանը ասել է՝ «Մենք ցանկանում ենք աշխարհի խաղերը 3 օրով տեղափոխել Հայաստան, որպեսզի Հայաստանը մի քանի օրով դառնա այս տոնակատարության լիիրավ մասնակից»:

Հուլիսի 6-8ը Ազատության հրապարակում կտեղադրվի մեծ էկրան, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան դիտելու ֆուտբոլային խաղերը:
Հայաստանում կայացող խաղերի օրը պատահական չէ ընտրված. Այդ օրը աշխարհի առաջնության խաղերի ժամանակ հանգստյան օր է հայտարարված:

Նախնական տվյալներով` հանդիպմանը մասնակցելու են հետևյալ աստղերը՝

Ռիվալդո, Հերնան Կրեսպո, Գաբրիել Բատիստուտա, Դիդա, Կաֆու, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիո, Պաոլո Մալդինի, Յուրի Ջորկաեֆ, Յարի Լիտմանեն, Հրիստո Ստոիչկով, Դեմետրիո Ալբերտինի, Լյուդովիկ Ժուլի, Կախա Կալաձե, Ռայան Գիգս և այլք։

Խաղերի մասնակցության տոմսերը կարժենան սկսած 5.000 դրամից:

Ըստ Արթուր Սողոմոնյանի խոսքերի, տոմսերի գինը շատ թանկ չի լինի, քանի որ նման օրինակ հանդիպում առաջին անգամ է կազմակերպվում և սա առաջին հերթին տոնակատարություն է՝ ուրախ միջոցառում բոլորի համար:

Աշխարհի Առաջնության բոլոր խաղերը կարող եք դիտել մեր սրահներում: Զանգահարեք (099)44-79-75 հեռախոսահամարով:

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին