X

Լավ առաջարկ

Տոնե՛ք Ձեր բոլոր տոները մեզ մոտ:
Ճաշացանկը սկսած 6.900 դրամից:
Զանգահարե՛ք (099)44-79-75

Ռենա Ռեստորանային Համալիր

Խորհուրդներ խոհարարից

H. A.

17.01.2019

Յուրաքանչյուր խոհարար ունի  իր գաղնիքները, որոնք էլ ուտեստները դարձնում են յուրահատուկ:  Յուրաքանչյուր խոհար ունի իր ուրույն գաղտնիքները, սակայն կան նաև ընդհանուր խորհուրդներ, որոնք, անխոս, կդարձնեն Ձեր ուտեստներն ավելի  համեղ:  Եփելու ընթացքում կարևոր է ամեն մանրուք, նույնիսկ խոհարարի տրամադրությունը, բաղադրիչների որակը և համեմունքների քանակը:

Ստորև ներկայացնենք մի քանի պարզ խորհուրդ, որ տալիս են մեր խոհարարները:

  1. Պատրաստեք թարմ մթերքներից
  2. Պատրաստեք չոր ձեռքերով, եթե նույնիսկ չեք ցանկանում կրել ձեռնոցներ, ապա անպայման լվացվելուց հետո չորացրեք Ձեր ձեռքերը:
  3. Օգտագործեք լավ սրած դանակներ: Քիչ սուր դանակներով ավելի հեշտ է վնասվել:
  4. Սիրեք պատրաստելը: Մի համարեք եփելը Ձեր պարտականությունը, այլապես համտեսողը նույնպես հաճույք չի ստանա Ձեր եփած ուտեստից:
  5. Եթե ցանկանում եք լիմոնի հյութը  հեշտությամբ քամել, ապա նախապես այն մի փոքր տաքացրեք:
  6. Աղցանները շատ մի խառնեք: Հիմնականում ցանականալով համային բազմազանությունը լավ հաղորդել՝ աղցան պատրաստողը մի քանի անգամ խառնում է աղցանը, որի հետևանքով աղցանը դառնում է ճզմված մթերքների զանգված: Խառնեք զգուշությամբ:
  7. Եթե ցանկանում եք բրինձը եփելուց հետո ճերմակ տեսք ունենա, ապա եփելու ժամանակ ավելացրեք մի փոքր քացախ:
  8. Պատրաստեք սիրով և լավ տրամադրությամբ:

 

Շարունակելի:

 

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին