X

Լավ առաջարկ

Տոնե՛ք Ձեր բոլոր տոները մեզ մոտ:
Ճաշացանկը սկսած 6.900 դրամից:
Զանգահարե՛ք (099)44-79-75

Ռենա Ռեստորանային Համալիր

Պանրի մասին

H. A.

05.04.2018

Պանիրը հարուստ է սննդարար արժեքներով և շատ համեղ է, սակայն անհրաժեշտ է այն ուտել քիչ քանակությամբ:

Պանիրը պարունակում է կարևոր սննդային նյութեր, օրինակ կալցիում և  սօիտակուց, որոնք օգտակար են մեր օրգանիզիմի համար:

Այս սննդային նյութերը դրական ազդեցություն ունեն նաև մարսողական համակարգի համար, քանի որ բարձրացնելով ախորժակը: Սպիտակուցը, որը պարունակվում է պանրի մեջ, մարդու մարմնում կենսական համակարգերի (արյուն, լիմֆ), ինչպես նաև իմունային մարմինների, հորմոնների, ֆերմենտների կարևոր բաղադրիչի բաղկացուցիչ մասն է:

Պանիրը կալորյականությամբ հարուստ ուտելիք է, սակայն ըստ պանրի տեսակի տարբերվում է պարունակվող կալորյականությունը: Օրինակ, փափուկ պանիրը ավելի քիչ կալորյաներ է պարունակում քան պինդ պանիրը: Ֆետա տեսակի պանիրը պարունակում է 75 կալորա, կամ մոցառելլա պանիրը՝ 85 կալորիա, իսկ չեդր պանիրը՝ 114 կալորիա: Նույն քանակությամբ կալորյա պարունակում է նաև մի բաժին լոբով ճաշը, որը ուտելուց Դուք կկշտանաք:

Ի դեպ բարձր կալորյականություն ունեցող չեդեր պանիրը կարող է օգտակար լինել նաև ատամների համար:

Շատ խոհարարներ առաջարկում են ուտելիքի ավելի յուրահատուկ համ ստանալու համար օգտագործել պանիր, այլ հավելումների փոխարեն:

Օրնակ յուրահատուկ բույր ստանալու համար աղցանի մեջ կարող եք ավելացնել ֆետտա կամ այծի պանիր, իսկ ապուրի մեջ կարող եք ավելացնել պառմեզան:

Այսպիսով վայելեք առողջարար պանրի համն ու հոտը, բայց օգտագործեք այն չափավոր

 

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին