X

Լավ առաջարկ

Տոնե՛ք Ձեր բոլոր տոները մեզ մոտ:
Ճաշացանկը սկսած 6.900 դրամից:
Զանգահարե՛ք (099)44-79-75

Հայկական ավանդույթներ

Ռենա Ռեստորանային Համալիր

Խնամախոսություն: Հայկական ավանդույթներ

H. A.

17.08.2017

Հայաստանում շատ են հարսանեկան ավանդույթները: Հայկական հարսանեկան ավանդույթներում մեծ տեղ է գրավում խնամախոսությունը:

Ըստ հին հայկական ավանդույթի զույգերն ամուսնանում էին առանց միմյանց տեսնելու՝ ծնողների ընտրությամբ: Տղայի՝ չափահաս դառնալուց հետո ծնողներն ու բարեկամները սկսում էին նրա համար աղջիկ փնտրել: Հարսնացու սովորաբար ընտրում էին իրենց տարածաշրջանից կամ հարևան գյուղից: Այդ առումով արժե մեջ բերել հին հայկական մի ասացվածք. «ավելի լավ է աղջկան տալ տեղացի հովվին, քան օտար թագավորին»:

Նավասարդ

H. A.

09.08.2017

Հնում  հայերը նոր տարին դիմավորել են մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, ինչը պատահական չէր: Խորհուրդն այն է, որ բնությունը հարություն է առնում գարնան սկզբին, և այդ օրն էլ հայ մարդը տոնել է որպես Նոր տարվա սկիզբ: Այս տոնը հայերը նշել են մեծ տոնակատարություններով, փառաբանելով բնության զարթոնքը՝ դիմել Հայ Աստվածներին, որպեսզի տարին բերքառատ լինի:

Հայկական 2-րդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը):  Ըստ ավանդույթի  Հայկ Նահապետը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին՝ ազատություն պարգևելով իր տոհմին ու հետնորդներին: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ (Հայկի դուստրերից մեկի անունով), որ նշանակում է Նոր տարի:
Եվ միայն 18-րդ դարում որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը:

Ռենա Ռեստորանային Համալիր

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն 

H. A.

11.04.2017

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմոնը, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր:

Ռենա Ռեստորանային Համալիր

Ներկված հավկիթների ավանդույթները

H. A.

11.04.2017

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:
Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։

Ռենա Ռեստորանային Համալիր

Հայկական հարսանեկան երգեր

H. A.

07.04.2017

Հայ ժողովուրդը երգող- պարող ժողովուրդ է: Մենք ունենք ժողովրդական երգեր բոլոր արարողությունների համար: Այսօր կներկայացնենք ժողովրդական հնագույն ավանդական ծեսի՝ հարսանիքի ժամանակ երգվող երգերի շարք: Այս երգերը պարունակում են ժողովրդական ավանդույթներ, երգվում են ծեսին վերաբերող գործողությունների և մասնակիցների մասին: Օրինակ, երգերը կարող են նվիրված լինել փեսային ու հարսին, նրանց ծնողներին, ընկերներին ու ընկերուհիներին, ծեսի մյուս «դերակատարներին», պարզապես հանդիսականներին, հատուկ արարողություններին (օր.՝ «հարսանեկան ծառի» օրհնելը) և այլն։

Ռենա Ռեստորանային Համալիր

Ինչ ուտել պահքի ժամանակ

H. A.

11.03.2017

Արդեն սկսվել է մեծ պահքը, որն իրենից ենթադրում է սննդակարգի փոփոխություն: Պետք է նշել, որ պահքը միայն սննդակարգի փոփոխություն չէ: Յուրաքանչյուրը պետք է հիշի առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից ազատվելու մասին, հեռու մնալ վարկաբեկելուց և ստախոսությունից, կարևորէ անել աստվածահաճո և առաքինի գործեր: Պահքի ժամանակ կարևոր է նաև մոռանալ շատակերության մասին: Պետք է ուտել այնքան, որ բավարար լինի կշտանալու համար:

Ռենա Ռեստորանային Համալիր

Ե՞րբ պետք է ուտել աղի բլիթ

H. A.

09.02.2017

Բոլոր սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի տոնն ունի հարյուրամյակների պատմություն:

Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Ավանդույթի համաձայն, տոնի նախօրեին, չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում:

Ռենա Ռեստորանային Համալիր

Պահք

H. A.

09.02.2017

Մեծ կամ Քառասնորդական պահքը, որը տևում է Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատիկ) տոնի նախօրեն: Այս տարի կսկսվի փետրվարի 27-ից և կտևի մինչև Ապրիլի 16-ը, ներառելով նաև Ավագ Շաբաթը:

Ռենա Ռեստորանային Համալիր

Սուրբ Վալենտին, թե՞ Սուրբ Սարգիս

H. A.

09.02.2017

    Ախարհի շատ երկրներում փետրվարի 14-ին տոնում են սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում են միմյանց խորհրդանշական նվերներ ու բացիկներ:

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին