X

Լավ առաջարկ

Տոնե՛ք Ձեր բոլոր տոները մեզ մոտ:
Ճաշացանկը սկսած 6.900 դրամից:
Զանգահարե՛ք (099)44-79-75

Բլոգ

Ռենա Ռեստորանային Համալիր

Իսպանական հարսանիք

H. A.

14.08.2017

Իսպանիական հարսանեկան արարողությունը նույնպես ունի իր յուրահատկությունը: Հավատացյալ մարդիկ նախընտրում են ամուսնանալ եկեղեցիում: Եկեղեցիում, ինչպես նաև քաղաքապետարանում ամրագրած ամուսնությունը,  համարվում է պաշտոնական գրանցում:

Ռենա Ռեստորանային Համալիր

Տոլմա

H. A.

11.08.2017

Տոլման Հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է, այն գրեթե բոլոր տոնական սեղաններին ներկա է լինում:
Ներկայացնենք ավանդական կերակուրներից մեկը` տոլման: Ազգագրագետների և լեզվաբանների կարծիքով «Տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի»  կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է խաղողի տերև. հավանաբար տոլման, սկզբնական շրջանին փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներով: Իսկ ամառային տոլման ենթադրաբար ավելի ուշ ենք սկսել եփել: 

Ռենա Ռեստորանային Համալիր

11 փաստ տարեդարձի մասին

H. A.

10.08.2017

Մ.Թ.Ա. մարդիկ միայն հայտնիների ծննդյան տոնեն էին նշում, օրինակ Փարավոնի: Քրիստոնեության ընդունումից հետո, հավատացյալները սկսեցին տոնել միայն Քրիստոսի ծնունդը: Հետագայում սկսեցին տոնել արքաների ծննդյան տոները, հետո նաև հարուստ մարդկանց: Ժամանակների փոփոխման հետ փոխվեց նաև այս սովորությունը, մարդիկ սկսեցին նշել իրենց ծննդյան արարողությունը, կազմակերպել մեծ միջոցառումներ և հրավիրել բարեկամներին:
Այսօր ծննդյան արարողությունը նշվում է նաև ռեստորաններում և շատ հետաքրքիր տարբերակներով: Յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես և ում հետ անցկացնի իր հատուկ օրը:

Ռենա Ռեստորանային Համալիր

Նավասարդ

H. A.

09.08.2017

Հնում  հայերը նոր տարին դիմավորել են մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, ինչը պատահական չէր: Խորհուրդն այն է, որ բնությունը հարություն է առնում գարնան սկզբին, և այդ օրն էլ հայ մարդը տոնել է որպես Նոր տարվա սկիզբ: Այս տոնը հայերը նշել են մեծ տոնակատարություններով, փառաբանելով բնության զարթոնքը՝ դիմել Հայ Աստվածներին, որպեսզի տարին բերքառատ լինի:

Հայկական 2-րդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը):  Ըստ ավանդույթի  Հայկ Նահապետը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին՝ ազատություն պարգևելով իր տոհմին ու հետնորդներին: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ (Հայկի դուստրերից մեկի անունով), որ նշանակում է Նոր տարի:
Եվ միայն 18-րդ դարում որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը:

Ռենա Ռեստորանային Համալիր

Հարսանեկան քողի մոգական ուժը

H. A.

08.08.2017

Ամուսնական քող կրելու երևույթը հայտնի էր դեռ Հին Հռոմում, որտեղ կանայք ծածկվում էին ոտքից գլուխ: Այդ ժամանակաշրջանում տղայի ծնողները թույլ չէին տալիս նրան տեսնել իր հարսնացուին մինչև հարսանիքը, քանի որ հնարավոր էր, որ փեսան, չհամակրելով իր ապագա հարսնացուին՝ հրաժարվեր նրա հետ ամուսնանալու մտքից: Միայն հանդիսության ավարտից հետո փեսացուն իրավունք ուներ բարձրացնելու հարսի քողը և առաջին անգամ տեսնելու նրան:

Ռենա Ռեստորանային Համալիր

Հեղինակավոր գինիների մրցումներ 2018

H. A.

24.07.2017

Բոլոր նրանք, ովքեր 2018 թվականին ցանկանում են այցելել չինաստան, ունեն բացառիկ հնարավորություն ներկա գտնվել լավագույն գինինեի մրցույթին: Այս տարի առաջին անգամ հեղինակավոր գինիների մրցույթի կազմակերպիչները Concours Mondial de Bruxelles (CMB), դուրս են եկել եվրոպայի սահմաններից: 2018 թվականին մրցումները կանցկացվեն Չինաստանում:

Ռենա Ռեստորանային Համալիր

Պաղպաղակի թանգարան Լոս Անջելեսում

H. A.

24.07.2017

Լոս Անջելեսում բացվել է պաղպաղակի թանգարան:
Անցած տարի պաղպաղակի թանգարան բացելը մարդկանց մոտ առաջացրել էր դրական խառնաշփոթ: Հաշվի առնելով անցած տարվա փորձը կազմակերպիչներն այս տարի ևս բացեցին  «ամենասառը» թանգարանը:

Ռենա Ռեստորանային Համալիր

ԻՆչպես են նշում ծննդյան տոնը Իտալիայում

H. A.

21.07.2017

Իտալացիները հայտնի են իրենց զվարթ բնույթով: Նրանք տոնում ն ընտանեկան և ազգային բոլոր միջոցառումները մեծ շուքով և փորձում են ամեն ինչ անել համապատասխան ավանդույթներին: Ցանկացած տոնի ժամանակ կարևորվում է, որ բոլորը ուրախանան և վայելեն իրենց օրը:      

Ռենա Ռեստորանային Համալիր

Մի քանի պարզ խորհուրդ հարսանեկան տորթի մասին

H. A.

20.07.2017

Հարսանիքի անբաժան մասն է կազմում գեղեցիկ և հետաքրքիր տեսք ունեցող տորթը, որի առաջին կտորը կիսում են նորապսակները: Շատերը փորձում են հարսանեկան տորթն ընտրեն այնպիսին, որ այն իր տեսքով հիշվի բոլորի կողմից: Մեր հոդվածում կարդացեք հարսանեկան տորթի մասին, ինչպես նաև մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն նորապսակներին:

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին