fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Որտեղի՞ց է առաջացել ծննդյան տոնը

H. A.

18.08.2017

Ծննդյան տոնի պատմությունը այնքան հին է որքան մարդկության պատմությունը: Սակայն ծննդյան տարեդարձը, որպես տոն սկսել են նշել մոտ 500 տարի առաջ: Մ.թ.ա. մի քանի երկրներում տարեդարձը նշում էին միայն բարձրաստիճան մարդիկ, օրինակ Փարավոնը, զինվորական բարձր կոչում ունեցող մարդիկ և այլն: Նշենք նաև, որ այդ ժամանակ նշում էին միայն տղամարդկանց ծնունդները: Կանանց ծնվելու օրերը ընդհանրապես չէին նշում, հետագայում էլ չէին տոնում, քանի որ չգիտեին, թե որ օրն է նա ծնվել: Կանայք չէին հաշվում նաև, թե որ թվին են ծնվել և քանի տարեկան են: Երևի այստեղից էլ առաջացել է այն սովորույթը, որ կանանց տարիքը չեն հարցնում:

Ավելի ուշ, երբ սկսեցին տոնել տարեդարձները, իր ծննդյան օրը հոբելյարը մասնակցում էր հատուկ արարողությանը, որի ժամանակ նրանից հանում էին չար ոգիներին և մոտեցնում էին բարի հոգիներին: Մարդիկ կարծում էին, որ իր ծննդյան օրը հոբելյարը ավելի խոցելի է և չար ուժերը ավելի հեշտությամբ կարող են վնաս հասցնել, այդ իսկ պատճառով հոբելյարի մոտ մնում էին միայն ամենամոտ մարդիկ: Այստեղից էլ առաջ է եկել այն սովորույթը որ մինչ օրս մենք մեր ծննդյան օրը հրավիրում ենք միայն մոտ հարազատներին և բարեկամներին:

Քրիստոնեության ընդունումից հետո, նշվում էր միայն Քրիստոսի ծնունդը, իսկ հասարակ մարդկանց ծնունդը ընդունված չէր տոնել: Առաջին քրիստոնյաները կարծում էին, որ ծնունդ տոնելը կարող է դուր չգալ Աստծուն, սակայն մահվան օրը նշվում էր մարդաշատ և ուրախ:

Որոշ ժամանակ անց քրիստոնյաները, այնուամենայնիվ, սկսեցին նշել ծննդյան օրը, սակայն սկզբնական ժամանակներում տոնում էին միայն բարձրաստիճան մարդիկ: Հետագայում սկսեցին տոնել նաև հասարակ մարդիկ, սակայն միայն տղամառդկանց ծնունդները:

Կանանց և երեխաների հոբելյարը նշելը եկել է Գերմանիայից:

Ներկայումս, արդեն բոլորը՝ անկախ սեռից և տարիքից, սոցիալական խավից և բնակվող երկրից կարող են տոնել իրենց ծննդյան օրը: Կարելի է ասել, որ աշխարհի բոլոր ծնունդները ունեն մի ընդհանուր բան` ծննդյան տոնի հայտնի երգը Happy Birth day

Մի քանի երկրներում, օրինակ Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում որպես ազգային տոն նշվում է նաև միապետի ծննդյան օրը: Ազգային տոնը ոչ թե ներկայիս միապետի ծննդյան օրն է, այլ ամրագրված օր: Քանի որ այս տոնը ներմուծել է Էդուարդ VII, որոշված էր, որ հենց իր ծննդյան օրը կլինի ազգային տոն: Սակայն Էդուարդ VII-ը եղանակներից շատ սիրում էր ամառը և ցանկացավ, որ տոնը լինի ամռանը: Այդ օրվանից Բրիտանիայում թագավորի ծննդյան օրը նշվում է հուլիսի երկրորդ կիրակին:

Կարդացեք նաև Ինչպե՞ս են նշում ծննդյան տոնը տարբեր երկրներում

 

 

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին