fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

10 փաստ ամուսնական մատանու մասին

H. A.

30.06.2017

Աշխարհում ոչ մի հարսանիք առանց ամուսնական մատանու տեղի չի ունենում։ Այդ մատանին ունի յուրահատուկ նշանակություն նորապսակների կյանքում: Հենց այս պատճառով էլ ամուսնական մատանին դարձել է ամուսնության խորհրդանշում է: Ամուսինները կրում են այն աջ կամ ձախ ձեռքի (տարբեր երկրներում տարբեր) մատնեմատին որպես հավատարմության նշան: Ավանդական ամուսնական մատանին հարթ ոսկյա մատանի է:

Ստորև ներկայացնենք 10 փաստ ամուսնական մատանու մասին:

  1. Առաջին ամուսնական շրջանաձև մատանին, պատրաստված է եղել Փարավոնի սիրած կնոջ համար: Հետագայում մատանու այս ձևը տարածվեց նաև Հռոմում:
  2. Շատ երկրներում ամուսնական մատանին կրում են աջ ձեռքի մատնեմատին, քանի որ նախկինում հավատում էին, որ այդ մատի երակները գնում են դեպի սիրտ:
  3. Հարսնացուների մոտ 70% -ը հարսանեկան մատանին ընտրում են ադամանդյա քարով:
  4. Խորհուրդ չի տրվում կրել մարգարտյա քարով հարսանեկան մատանի, քանի որ մարգարիտը նման է արցունքին և համարվում է արցունքաբեր:
  5. Մինչ օրս ամենաերիտասարդ հարսնացուն համարվում Հենրիխ VIII-ի դուստրը, ով ամուսնական մատանի ստացավ 2 տարեկան հասակում:
  6. Ամերիկայում ամուսնական մատանի ձուլելու համար տարեկան ծախսում են 17տ ոսկի:
  7. Ոչ բոլոր երկրներում են ամուսնական մատանին կրում ձեռքի մատին: Օրինակ, Հնդկաստանի մի քանի քաղաքներում հարսնացուն մատանին կրում է ոտքի մատին:
  8. Մի քանի երկրներում մատանուն առավել մեծ ուշադրություն են դարձնում: Ասում են, որ ամուսնական կյանքը հաջողակ չի լինի, եթե հարսանեկան արարողության ժամանակ փեսացուի ձեռքից մատանին ընկնի ցած:
  9. Հին հռոմում, ըստ սովորության, փեսան նվիրում էր մատանի, որի վրա կար փոքր բանալի: Սա նշանակում էր, որ փեսան մատանու հետ նվիրում էր նաև իր սրտի բանալին:
  10. Միայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո  ամուսնական մատանի սկսեցին կրել նաև փեսացուները: Մինչ այդ մատանի կրում էին միայն հարսնացուները:

Եթե գիտեք ուրիշ հետաքրքիր փաստեր, կարող եք ավելացնել մեկնաբանություններում:

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին