fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

9 մթերք, որ օգնում են պայքարել շոգի դեմ

H. A.

10.07.2017

Ամառային սնունդը մի փոքր տարբերվում է. շոգ եղանակին սննդակարգի մեջ պետք է ավելացնել միրգ, բանջարեղեն եւ տերևազարդ կանաչի, որոնք բավականին մեծ քանակությամբ հեղուկ են պարունակում։ Նման սնունդը թարմացնում է, լավացնում մարսողությունը, հաղորդում է աշխուժություն և ավելացնում պահեստավորված հանքային նյութերը։ Ստորև ներկայացրել ենք այն հիմնական մրգերն ու բանջարեղեննորը որոնք կարևոր են օգտագործել հատկապես ամռան շոգ օրերին:

  1. Վարունգ: Վարունգը լրացնում է օրգանիզմի ջրի պակասը: Վարունգով և կաղամբով աղցանը հրաշալի կլինի ամռան տապի համար:
  2. Լոլիկ: Լոլիկը նույպես պարունակում է մեծ քանակությամբ ջուր: Կարծում ենք լոլիկով և վարունգով աղցանը հաճելի է ուտել օրվա ցանկացած ժամի:
  3. Սմբուկ: Սմբուկը վիտամին C է պարունակում, որն արդյունավետ միջոց է հակավիրուսային և հակաբակտերիալ թերապիայի համար։
  4. Անանուխ: Անանուխի թեյը համարվում է շոգին զովացնող ամենալավ միջոցը: Անանուխը գրգռում է ցրտի զգացողության ընկալիչները և առաջացնում զովության զգացում:
  5. Խնձոր: Թարմ խնձորը պարունակում է 85-87% ջուր: Այն թարմեցնում է և տալիս օգտակար վիտամիններ օրգանիզմին: Խնձորը նաև հագեցնում է ծարավը:
  6. Ձմերուկ: Ձմերուկը պարունակում է այն ամենը ինչ անհրաժեշտ է ամռանը մարդուն՝ հեղուկ և գլյուկզա:
  7. Ծիրան: Շոգ եղանակին մարդու օրգաիզմը մեծ քանակությամբ կալիում է կորցնում, որն անհրաժեշտ է սրտի աշխատանքի համար: Ծիրանը պարունակում է կալիում, որն էլ լրացնում է օրգանիզմի պակասը:
  8. Սեխ: Սեխը պարունակում է 91% ջուր: Սեխ հարուստ է բազում վիտամիններով և օգտակար է արբեր հիվանդությունների համար: Բացի իր բուժիչ հատկություններից, սեխն ունի նաև նիհարեցնող հատկություն, ինչպես նաև շատ օգտակար է հղի կանանց:
  9. Ելակ: Ելակը ոչ միայն համեղ հատապտուղ է, այլև ունի նաև բուժիչ հատկություններ: Այն լավացնում է ախորժակը, նպաստում մարսողությանը, հագեցնում է ծարավը, կարգավորում արյան շրջանառությունը և էլի մի շարք դրական ազդեցություն ունի օրգանիզմի վրա:

Մի մոռացեք շոգ եղանակին օգագործք հեղուկներ հատկապես ջուր, միրգ և բանջարեղեն: Հայկական բնաշխարհը հարուստ է յուրահատուկ բանջարեղեններով, որոնք ունեն համ, հոտ և դրական ազդեցություն մեր օրգանիզմի վրա:

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին