fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Ե՞րբ պետք է ուտել աղի բլիթ

H. A.

09.02.2017

Բոլոր սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի տոնն ունի հարյուրամյակների պատմություն:

Տոնի օրը՝ հունվարի 27-ին Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Ավանդույթի համաձայն, տոնի նախօրեին, (այս տարի հունվարի 26-ին) չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն իրենց ապագա ընտրյալին: Համարվում է, որ երիտասարդը կհանդիպի և կամուսնանա նրա հետ, ով երազում նրան կփրկի ծարավից՝ տալով ջուր:

Ըստ ազգագրագետների սխալ է այն կարծիքը, թե բլիթ պետք է պատրաստի տարիքով մեծ, այրի կին: Աղի բլիթ պետք է պատաստի երջանիկ կինը, ով մեծ սեր և երջանիկ երեխաներ ունի: Կամ, երբ աղջիկներ են հավաքվում, այդ պարագայում պատրաստում է սիրահարված աղջիկը, ով այդ «սիրո տարոսիկը» տալիս է բոլորին»:

Աղի բլիթը շատ հեշտ է պատրաստել:
Հիմնական և կարևոր բաղադրիչը աղն է: Պատրաստելու համար անհրաժեշտ է նաև ջուր և ալյուրԱլյուրի վրա պետք է ավելացնել աղըայնուհետև ջուրը: Խառնել այնքան, որ ստացվի միատարր զանգված: Ստացված խմորը գրտնակի օգնությամբ պետք է տարածել և բարակեցնել, այնուհետև կտրատել: Կարող եք կտրատել ցանկացած ձևի և չափի: Հիմնականում կտրատում են սրտաձև:  Այսքանից հետո պետք է դնել ջեռոցը և թողնել այնքան, որ բլիթների մակերեսը վարդագույն դառնա:

Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև հետևյալ թեմաները՝
Տյառնընդառաջը
Սուրբ Սարգսի տոն

Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին