fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Ամենա-ամենա հարսանեկան զգեստները

H. A.

05.09.2017

Յուրաքանչյուր աղջիկ ամուսնանալուց առաջ մանրակրկիտ ընտրում է իր հարսանյաց զգեստը: Ցանկանում է, որ այն լինի յուրահատուկ, հարմար և գեղեցիկ: Շատերը ընտրում են այնպիսի կտոր կամ գործվածք, որը նման է կամ պարունակում է ազգային հագուստի տարրեր:
Կան աշխարհում այնպիսի զգեստներ, որ գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում:
Ստորև ներկայացնում ենք հարսանյաց «Ամենա»  զգեստները:

  1. Աշխարհի ամենաթանկ հարսանեկան զգեստը կարվել է 2006թվականին: Շորի դիզայները եղել է Ռենա Շտրաուսը իսկ դերձակը՝ Մարտին Կատցոն: Շորի փեշը ձևավորել են  արհեստական բռլյանտներով: Այս զգեստի արժողությունը եղել է 12 մլն դոլար: Սակայն այդպես էլ ոչ ոք չի գնել այն:
  2. Հարսանեկան ամենաերկար զգեստը համարվում էր Ճապոնացի Լիլ Ռոնգի զգեստը: Զգեստի փեշի երկարությունը եղել է 2162 մետր: Սակայն վերջերս այս զգեստը իր պատվավոր տեղը զիջեց նոր զգեստին, որը կարվել էր Ռումինիայում: Նոր զգեստն ուներ 3 կիլոմետր երկարություն: Այս ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում:  Զգեստը հանրությանն է ներկայացրել նորաձևության մոդել Էմմա Դումիտրեսկին: Նա օդապարիկով վեր է բարձրացել՝ թողնելով շորի փեշը օդում, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա տեսնել զգեստի գեղեցկությունը:
  3. Ամենաօրիգինալ հարսանեկան զգեստը պահվում է Ֆրանսիայի թանգարաններից մեկում և մինչ օրս զարմացնում է այցելուներին: Այն ունի գործած կոկոնի տեսք:
  4. Առաջին կարճ հարսանեկան զգեստը կարել է Կոկո Շանելը: Մինչ այդ ընդունված չէր, որ հարսը կրի կարճ զգեստ, համարվում էր դա  թեթևամտություն: Սակայն Կոկո Շանելը հերքեց դա՝ ցուցադրելով իր նոր զգեստը: Կոկո Շանելը միշը նշել է, որ զգստը պետք է լինի կարճ, որպեսզի ցույց տա ոտքերի հեզաճկուն շարժուձևը: Այսօր արդեն հարսանեկան կարճ զգեստը համարվում է նորաձևություն:
  5. Ամենալուսավոր զգեստը: Այս զգեստը զարարված է իրական լուսարձակներով: PHILIPS ընկերությունը մշակել է հատուկ տեխնիկա, որի օգնությամբ լւսային գնդիկները զգում են զգեստը կրողի տրամադրությունը, մարմնի ջերմաստիճանը, սենյակի շրջապատը և ըստ այդ տվյալների վառվում են տարբեր գույներով:
  6. Ամենաքաղցր զգեստը պատրաստված է Դոննա Միլինգթոն-Դէյի կողմից: Այն ունի 1,8մ երկարություն: Պատրաստված է 22կգ շաքարավազից:

    Այստող կարող եք կարդալ նաև մեկ այլ համեղզգեստի մասին, որի մասին գրել էինք նախկինում:

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին