fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Վենեցիայում արգելվում է արագ սնունդը

H. A.

28.06.2017

Վենեցիայի իշխանությունը սահմանափակում է արագ սննդի տարածումը: Արգելվում է նաև սսնդի փողոցային առևտուրը և սննդի վաճառքի նոր կետեր բացելը: Ինչպես հայտնել են Վենեցիայի տուրիզմի վարչության աշխատակիցները, իշխանությունը սկսել է  իրականացնել նման արգելքներ, որպեսզի պահեն քաղաքի մշակութային արժեքները:  «Մենք ունենք մեր սեփական ապրանքները, բնամթերքները, և պետք է բարձրացնենք նրանց պահանջարկը: Այս քայլը դրական կազդի շրջակա միջավայրի և քաղաքի ընդհանուր զարգացման համար: Տուրիստները հնարավորություն կունենան տեսնել իրական Վենեցիան, հասկանան հենց վենեցիայի մշակույթը» իր ելույթում աասել է տուրիզմի նախարարը:

Բացի վերը նշվածից, քաղաքային իշխանությունները մտածում են իրենց քաղաքացիների կյանքի և առողջ ապրելակերպի մասին: Արագ սնունդը պարունակում է մեծ քանակությամբ յուղեր, մի շարք արհեստական հավելումներ, որոնք վտանգավոր են առողջության համար: Նման սնունդը բացասական է ազդում մարսողական, սիրտ-անոթային համակարգի վրա, ինչպես նաև ավելացնում է մարդկանց քաշը: Արագ սնունդը, որը իր մեջ պարունակում է հավելումներ ուղեղի վրա ազդում է թմրադեղի պես, այսինքն մարդը շատ շուտ կախվածությու է ձեռք բերում:

Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին