fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Աշխարհի ազգային ուտեստները

H. A.

20.08.2017

Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորույթներն ու ավանդույթները: Ավանդույթների մի մասն էլ կազմում են ազգային խոհանոցի բարիքները: Աշխարհը հիմնականում իմանում է թե, որն է համարվում  տվյալ պետության ազգային ուտեստը, օրինակ բոլորս էլ գիտենք, որ պիցցայի հայրենիքը Իտալիան է: Եկեք կրկին շրջագայենք աշխարհով մեկ, իմանալու համար տարբեր ազգերի ազգային ուտեստները:

  1. Իտալիա – «Պիցցա»
    Սովորական պիցցան պատրաստում են շատ բարակ խմորով: Խմորի վրա լցնում են լոլիկ, մոցառելա պանիր և մսի տեսականի:
    Աշխարհի ամենամեծ կլոր պիցցան պատրաստվել է հարավային Աֆրիկայում 1990 թվականին: Այն ունեցել է 37,4 մետր շառավիղ և կշռել է ավելի քան 12 տոննա: Պիցցան պատրաստվել է 4500 կգ ալյուրից, 1800 կգ պանրից և 900 կգ սոուսից: Իսկ ամենամեծ ուղղանկյուն պիցցան պատրաստվել է 2005 թվականին Այովա նահանգոմ: Պիցցերիայի տնօրենը` Բիլլ Բէխրը և իր 200 օգնականները պատրաստեցին պիցցան, օգտագործելով 1815 կգ պանիր, 320 կգ սոուս և 9500 պիցցայի կտոր:  Այդ հսկա պիցցան հերիք էր, որպեսզի կերակրեին քաղաքի 5200 բնակչի, ընդ որում յուրաքանչյուրի հասավ 10 կտոր պիցցա:
  2. Ճապոնիա – «Սյա Լոնգ Բաո»
    Այս ուտեստը շատ նման է պիլմենիներին, որոնք դրվում էն ապուրի մեջ: Ուտեստը պատրաստում են մսի տարբեր տեսակներից, դնում են բամբուկի ամանների մեջ և եփում են գոլորշու վրա:
    Ճապոնիա – «Կանցուդոն»
    Սա խոզի մսից պատրաստված շատ բարակ կոտլետներ են,  որոնց վրա դնում են եփած ձու: Մատուցում են հիմնականում բրնձի շիլայի  հետ:
  3. Կանադա – «Պուտին»
    Կալորականությամբ հարուստ այս ուտելիքի բաղադրության մեջ մտնում է կարտոֆիլ, պանիր և հատուկ համեմունքներով պատրաստած սոուս:
  4. Ավստրիա  – «Վիեննական շնիցել»
    Տավարի մսի բարակ կտորը եփվում է մեծ քանակությամբ յուղի կամ ձիթայուղի մեջ: Մատուցվում է կարտոֆիլի կամ բրնձի հետ:
  5. Արգենտինա – «Ասադո »
    Ասադոն թարգմանաբար նշանակում է <տապակած միս>: Միսը եփում են ածուխի վրա: Մատուցում են հացի, աղցանի, հատուկ սոուսի և կամիր գինու հետ: Տեսքով նման է հայկական խորովածին:
  6. Բրազիլիա – «Ֆեյժոադա»
    Այս հետաքրքիր անունն ունեցող ուտեստը պատրաստվում է սև լոբուց, ալյուրից, եփած խոզի և տավարի մսից: Մատուցում են բրնձի, կաղամբի, նարնջի կտորների և կծու սոուսով:
  7. Նիդեռլանդներ- «Ծովատառեխ  » (селедка)
    Հոլանդացիները շատ են սիրում ուտել ծովատառեխ, հատկապես այն ուտում են թարմ հացի հետ և վրան ավելացնում են մանրեցված սոխ:
  8. Վրաստան – «Խաչապուրի »
    Բոլորն էլ գիտեն, որ խաչապուրին, խմորի մեջ լցոնում են մանրացված պանիր, փակում են խմորն ու եփում ջեռոցում:
  9. Ինդոնեզիա – «թխվածք»
    Տեռանգ Բուլան անունն ունեցող թխվածքն ունի կիսակլոր ձև և շատ քաղցր է: Միջուկը պատրաստում են շոկոլադից, մանրեցված պանրից, ընդեղենից  (հիմնականում արախիսից) և բանանից: Քաղցրակերների աենասիրլի ուտելիքն է համարվում:
  10. Սաուդյան Արաբիա – «Կասբա»
    Կասբան պատրաստում են բրձից, վրան ավելացնում են մեծ քանակությամբ համեմունքներ՝ դարչին, մեխակ, շաֆրան, բիբար, հիլ, մշկընկույզ (мускатного ореха)  և դափնու տերևներ: Մատուցում են եփած մսի և բանջարեղենի հետ:
  11. Մեկսիկա –  սոուս «Մոլե»
    Մեքսիկական <Մոլե> սոուսը համարվում է աշխարհում ամենահայտնի սոուսներից մեկք, քանի որ այն պատրաստում են ավեի քան 100 բաղադրիչներից: Բնականաբար, այս սոուսի  պատրաստման համար պահանջվում է երկար ժամանակ, նույնիսկ մի քանի օր: Մեքսիկացիները փորձում են չփոփոխել բաղադրատոմսը, պահպանեն յուրքանչյուր չափաբաժին և պատրաստման հատուկ հերթականությունը:
  12. ԱՄՆ – «Համբուրգեր»
    Բոլորն էլ ծանոթ են համբուրգերների զանազանությանը: Այն համարվում է արագ սնունդ և խորհուրդ չի տրվում շատ օգտագործել:
    Ամերիկացիները խորհորդ են տալիս համբուրգերի հետ ուտել կարտոֆիլ և խմել կաթնային կոկտել:
  13. Իսպանիա – «Խամոն Իբերիկո»
    Սա խողապուխտ է, պատրաստված հատուկ ցեղատեսակի խոզի մսից: Մեծ ուշադրություն է դարձվում խոզերի ուտելիքին և ռեժիմին: Խոզի միսը աղ են դնում, իսկ հետո չորացնում են հատուկ օդափոխության համակարգ ունեցող նկուղներում:
  14. Ֆիլիպիններ – «Ադոբո»  
    Ադոբոն պատրաստում են հավի կամ խոզի մսից, որը խաշում են սոյայի սոուսի և քացախի խառնուրդի մեջ: Եփելու ժամանակ ավելացնում են նաև բիբար, սխտոր և դափնու տերևներ:
  15. Ռումինիա – «Սարմալե»
    Սարմալեն, տեսքով շատ նման է հայկական տոլմային: Միջուկը  պատրաստում են մսից և բրնձից: պատրաստված միջուկը փաթաթում են կաղամբի կամ խաղողի տերևների մեջ:
  16. Հայաստան – «Խորոված»
    Հայկական խոհանոցը բազմազան է, և շատ դժվար է ընտրել միայ մի ուտեստ ներկայացնելու համար: Ամեն դեպքում որոշեցինք ընտրել խորովածը: Հայաստանում պարաստում են խորովածի տասնյակ տեսակներ: Նրանք տարբերվում են հիմնականում մսի տսակից և խորովելու աստիճանից:
    Ամեն տարի կազմակերպվում է խորովածի փառատո, որտեղ խոհանոցի սիրահարները կամ ռեստորանների խոհարարները ներկայացնում են խորովածի պատրաստման իրենց տարբերակը:

 

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին