fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Ինչպե՞ս են նշում ծննդյան տոնը տարբեր երկրներում

H. A.

01.02.2017

Ամեն երկրում մարդիկ յուրովի են նշում իրենց ծննդյան օրը: Ամեն տեղ էլ սիրում են նշել այդ օրն ուրախ, ստանալ բազում շնորհավորանքներ և նվերներ: Կներկայացնենք մի քանի սովորույթ, որոնք մեզ համար, գուցե, տարօրինակ են, սակայն ավանդույթ են համարվում տվյալ երկրում:

Գերմանիա

Գերմանիայում կա մի կատակ-ավանդույթ: Եթե լրանում է չամուսնացած տղամարդու 30 ամյակը, նա պետք է ավելով մաքրի հանրային շինությունների աստիճանները, իսկ այդ ժամանակ իր ընկերները աղբ են նետում, որպեսզի շատացնեն և դժվարացնեն հոբելյարի աշխատանքը: Այս փորձությունը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև անցնող չամուսնացած աղջիկներից մեկը չհամբուրի նրան: Այս ամենից հետո բոլորով միասին գնում են տոնելու ուրախ ծնունդ;

Չինաստան

Չինաստանում ծննդյան օրը ուտում եմ երկար արիշտա: Սա երկարակեցության նշան է: Արիշտան պետք է ուտել հնարավորինս երկար առանց կծելու:

Մեքսիկա

Մեքսիկայում տորթի մոմերը փչելու փոխարեն ընդունված է փակ աչքերով կոտրել պինյատան: Ներկայումս Հայաստանում նույնպես պինյատան դառնում է ծննդյան տոնի անբաժանելի մաս, սակայն չի փոխարինում մոմ փչելու զվարճալի արարողությանը:

Կորեա

Կորեայում ծննդյան տոնի հիմնական և գլխավոր ուտելիքը  բրնձով կարկանդակներն են: Հոբելյարն այդ օրը բրձով կարկանդակներ է բաժանում անցորդներին: Կորեյաում հավատում են, որ ինչքան շատ մարդու բաժանեն համեղ կարկանդակեր, այնքան երկար կապրի հոբելյարը:

Նեպալ

Երեխայի ծննդյան օրը փոքրիկի ճակատին քսում են բրնձով յոգուրտ, որը հաջողություն պետք է բերի նրան ողջ կյանքի ընթացքում:

Հոլանդիա

Այստեղ դպրոցի ուսուցչուհին օրվա հոբելյարին նվիրում է թղթե մեծ և զարդարված գլխարկ, իսկ երեխայի աթոռը զարդարված է լինում փուչիկներով և գունավոր թղթերով: Հոբելյարը հյուրասիրում է իր ընկերներին քաղցրավենիքներով: Հիմնականում երեխաները նշում  են իրենց տարեդարձը դասարանում՝  դասընկերների հետ: Հոլանդիայում ավելի մեծ շուքով նշում են  5, 10,15, 20 և 21 տարեկանների տարեդարձները:

Վիետնամ

Վիետնամում մարդիկ չունեն հատուկ ծննդյան օր: Քաղաքի բոլոր բնակիչները ամանորին նշում են նաև իրենց ծննդյան օրը, համարվում է, որ տարվա փոխվելու հետ բոլորը միասին մեծանում են ևս մեկ  տարով: Ծննդյան առաջին տոնի ժամանակ երեխան իր բարեկամներից  ստանում է կարմիր ծրար, որի մեջ դրված է <հաջողակ> գումար:  Համարվում է, որ կարմիր գոյնի մեջ դրված գումարը հարուստ կյանք է խորհրդանշում:

Նոր Զելանդիա

Տորթի մոմերը վառելուց  հետո, հյուրերը երգում են ծննդյան ուրախ երգ, որից հետո երեխային թեթև խփում են իր տարիքի համապատասխան քանակով և մեկ հատ էլ ավել՝ հաջողության համար:

Իռլանդիա

Այստեղ էլ կա մեզ համար տարօրինակ համարվող սովորույթ:  Ծննդյան օրը երեխային բռնում են ոտքերից և գլխով թեթև հարվածում են հատակին իր տարիքի համապատասխան թվով: Իռլանդիայում  նույնպես ընդունված է մեկ անգամ ավել հարվածել՝  հաջողության համար:

Լիտվա

Ծննդյան օրը երեխան նստում է զարդարված աթոռին, իսկ ընկերներն ու բարեկամները մի քանի անգամ նրան բարձրացնում են վեր:

Հայաստան

Հայաստանում շատ գեղեցիկ են տոնում ծննդյան օրը: Այդ օրը, հոբելյարը ստանում է իր բարեկամներից շնորհավորական բացիկներ և նվերներ: Տոնում է ընտանիքի և ընկերների հետ: Ներկայումս ծնունդը տոնում են հիմնականում ռեստորաններում և բացօթյա սրճարաններում:

Ռենայում նույնպես շատ գեղեցիկ են անցնում ծննդյան արարողությունները:

Ուրախ կլինենք, եթե կիսվեք մեզ հետ, թե որ երկրի սովորույթն ավելի շատ հավանեցիք:

Ձեզ կարող են դուր գալ հետևյալ թեմաները՝

Happy Birth day

Հարսանեկան ավանդույթներ աշխարհի տարբեր մասերից

 

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին