fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

9 բան, որ չի կարելի նվիրել հարսանիքին

H. A.

28.04.2017

Բոլորս էլ, երբ հրավիրված ենք լինում մեր բարեկամի կամ ընկերների հարսանիքին, փորձում ենք ընտրել օգտակար նվեր, սակայն ոչ միշտ է դա ստացվում:

Շատ տարածված է նվիրել կենցաղային իրեր, անկողնային պարագաներ կամ նկարներ, սակայն պետք է հաշվի առնել, այն հանգամանքը, որ ձեր ճաշակը չի համապատասխանում նորապսակների ճաշակի հետ, կամ  ամուսնացող զույգն արդեն ունի տվյալ իրերը:

Այս հոդվածում կներկայացնենք, թե ժամանակի ընթացքում ինչն է համարվել, որ չի կարելիլ նվիրել նորապսակներին:

Հարսանիքին Չի կարելի նվիրել՝

  1. Օգտագործած իրեր, քանի որ նրանք կարող են փոխանցել նախկին տիրոջ պատմությունը և էներգիան:
  2. Փափուկ կամ ապակյա իրեր: Սա բացատրում են նրանով, որ կոտրված իրը նշանակում է վաղ բաժանում, իսկ ապակյա իրերն կարող են շուտ կոտրվել:
  3. Ժամացույց. ասում են, հարսանիքին նվիրած ժամացույցը նշանակում է բաժանություն: Ըստ ռուսական ասացվածքի երժանիկ րոպեները չեն հաշվում: Կարելի է ասել, որ երջանիկ մարդկանց համար էլ վերանում է ժամանակը: Ահա թե ինչու, որպես հարսանեկան նվեր մի՛ ընտրեք ժամացույց:
  4. Թեյնիկ, համարվում է, որ թեյնիկը իր «բարձր ձայնով» բերում է հաճախակի վեճեր:
  5. Սուր և ծակող իրեր, օրինակ դանակը, մկրատը, պատառաքաղը  պատկանում են հենց այս շարքին: Ընդունված է հավատալ, որ ծակող առարկաները բացասական են, որի պատճառով էլ տվյալ ընտանիքից կպակասի բարությունը:
  6. Վարդեր.  վարդի փշերը ծակում են, որը, վերը նշված կետի համաձայն, դրական երևույթ չէ: Վարդերը, հատկապես ծակող վարդերը, իրենց հետ բերում են վեճեր, որոնք էլ հաստատ, նորապսակների կյանքը ավելի են դժվարացնում և բարդացնում:
  7. Հայելի. այն համարվում է պատուհան դեպի այլ աշխարհ, այսինքն մարդիկ կտրվում են իրականությունից, որն էլ իր հերթին նպաստում է նրան, որ նորապսակները սկսում են իրար չհասկանալ:
  8. Բնական մարգարիտը նույնպես չի կարելի նվիրել: Ասում են, որ բնական մագարիտը չպետք է լինի հարսանիքի ժամանակ. այն արցունքաբեր իր է համարվում:
  9. Պայուսակներ, դրամապանակներ, ճամպրուկները նվիրելուց չի կարելի նվիրել դատարկ: Այնպայման նման նվեր նվիրելուց պայուսակների մեջ դրեք գումար, կարող է լինել նաև կոպեկ:

Եթե դուք արդեն նվիրել եք վերը նշված նվերներից մեկը՝ չկամենալով վատություն անել նորապսակներին՝ հոգ չէ: Հիմնականում նման դեպքերում նորապսակները գումար են տալիս նվերի փոխարեն, դա կարող է լինել նույնիսկ ամենափոքր արժեքն ունեցող կոպեկը: Այս դեպքում համարվում է, որ նորապսակները դա գնել են, այլ ոչ թե նվեր են ստացել:

Կա ավելի լավ տարբերակ նվերն ընտրելուց առաջ, կարող եք հարցնել նորապսակներին ինչ կցանկանան ստանալ որպես նվեր: Հիմա արդեն ընդուված մի նոր տարբերակ կա: Նորապսակները կազմում են ցանկալի և անհրաժեշտ նվերների ցուցակ, որից էլ կարող եք օգտվել:

Գրեք մեզ, թե որն է եղել Ձեր ամենազվարճալի կամ զարմանալի նվերը:

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին