fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Շոկոլադ

H. A.

11.07.2017

Այսօր` հուլիսի 11-ին նշվում է Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Այն հորինել են ֆրանսիացիները` 1995 թվականին:

Կարծիք կա, թե առաջինն ացտեկներն են սովորել շոկոլադ պատրաստել: Նրանք դա կոչում էին «աստվածների սնունդ»: Շոկոլադն առաջին անգամ Եվրոպա են հասցրել Իսպանացի կոնկիստադորները, ովքեր այդ քաղցրավենիքը կոչեցին «սև ոսկի»: Իսպանացիները շոկոլադն օգտագործում էին ֆիզիկական ուժը և դիմացկունությունն ամրապնդելու համար: Եվրոպայում շոկոլադի օգտագործումը սահմանափակվում էր արիստոկրատական շրջանակներով: Միայն 20-րդ դարի սկզբին արդյունաբերական արտադրության առաջացման շնորհիվ շոկոլադ կարողացան վայելել նաև արիստոկրատների թվին չդասվող մարդիկ:

Գիտնականները պարզել են, որ  շոկոլադում տարրեր կան, որոնք նպաստում են մարդու  հանգստին և հոգեբանական վերականգնմանը:

Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանում Գինեսի ռեկորդ է գրանցվել. «Գրանդ Քենդի» ձեռնարկությունը  4 տ 410 կգ կշռող շոկոլադե սալիկ էր պատրաստել: Բնական շոկոլադե սալիկի լայնությունը 2750 մմ էր, երկարությունը` 5600 մմ, հաստությունը` 2750 մմ: Շոկոլադե սալիկը պատրաստվել էր  4 օրվա ընթացքում կակաոյի բնական հատիկներից, որոնք Աֆրիկայից էին բերվել:

Շոկոլադի օգտակար հատկությունների մասին

  1. Համարվում է ցավազրկող միջոց: Շոկոլադի մուգ տեսակները խթանում են էնդորֆինների` երջանկության հորմոնների արտազատումը, որոնք ակտիվացնում են ուղեղի ցանկության կենտրոնը: Սա կարող է նպաստել նրան, որ մարդ չզգա ցավ:
  2. Նպաստում է մաշկի երիտասարդ մնալուն և դանդաղեցնում ծերացման գործընթացը: Գերմանացի գիտնականները հայտնել են կարծիք, ըստ որի շոկոլադի մեջ կան այնպիսի տարրեր, որոնք կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթները: Սա իսկապես փրկում է մաշկին վնասակար ազդեցությունից և ծերանալուց:
  3. Օրգանիզմին հաղորդում է էներգիա: Շոկոլադը պարունակում է կոֆեին, որը էներգիա է հաղորդում:
  4. Նպաստում է ուղեղի լավ աշխատանքին: Այն մթերքները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ կակաո, նպաստում են արյան հոսքը դեպի ուղեղ: Սա բարելավում է ուղեղի ավելի արագ աշխատանքը:
  5. Լավացնում է հիշողությունը: Հատկապես մուգ շոկոլադը նպաստում է հիշողության բարելավմանը:
  6. Մուգ շոկոլադը լավացնում է տեսողությունը: Մեծ քանակությամբ մուգ շոկոլադը նպաստում է ավելի լավ տարբերել նույնագույն առարկաները և մարդկանց: Օրինակ գիշերվա մթության ժամանակ մուգ շորերով մարդկանց: 
  7. նվազեցնում է դիաբետի առաջացման ռիսկերը: Շոկոլադը պարունակում է նյութեր, որոնք հակաօքսիդային և հակաբորբոքային հատկություն ունեն, որոնք կարող են նպաստել դիաբետի առաջացման ռիսկերի նվազմանը՝ մեծացնելով ինսուլինի նկատմամբ զգայունությունը:

Հետևեք նաև մեր ֆեսբուքյան էջին՝ https://web.facebook.com/rena.restaurant/

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին