fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Սուրճի պատրաստման եղանակները տարբեր երկրներում

H. A.

07.02.2017

Սուրճը շատերի համար օրվա անբաժանելի մասն է կազմում: Սուրճն ունի հանգստացնող, թարմացնող հատկություն: Շատերը իրենց օրը սկսում են հենց մի բաժակ թարմուցյունով, որն ըմպելու ընթացքում պլանավորում են իրենց օրվա գործերը, տրամադրվում օրվա սպասվելիք անց ու դարձին և անցնում աշխատանքի: Շատերի համար էլ առավոտյան սուրճը ընկերական առաջին հանդիպումն է: Այն խմում են աշխատավայրում, երբ բոլոր աշխատակիցներն արդեն եկել են, քննարկում են անցած օրն ու խոսում սպասվելիք իրադարձություններից: Սուրճը օգնում է օրը սկսել ուրախ և հագեցած:
Երևի թե չեք զարմանա, եթե իմանաք, որ տարբեր երկրներում սուրճը պատրաստում են յուրահատուկ ձևով: Ներկայացնենք մի քանի տարբերակ:

  1. Վիետնամ
     Կան պատրաստման բազմաթիվ եղանակներ, սակայն հիմնականում օգտագործվում է ձվի դեղնուց, խտացրած կաթ, շաքարավազ և տաք սուրճ: Արդյունքն ավելի շատ նման է դեսերտի, քան սուրճի:
  2. Ֆինլանդիա
    Ավանդաբար սուրճի այս տեսակը հյուրասիրում են երկրի կենտրոնական հատվածում: Բաժակի մեջ սկզբում դնում են պանրի կտոր, ապա վրան լցնում սուրճը: Սկզբում պետք է խմել սուրճը, իսկ հետո ուտել պանրի կտորը:
    Coffee Rena, սուրճ Ռենա
  3. Ճապոնիա
    Երևի թե միակ երկիրն է, որտեղ սուրճը վաճառվում է մետաղյա տարաներով: Այստեղ նմանատիպ սուրճ արտադրողներն այնքան շատ են, որ նույնիսկ ծայրամասում գտնվող ամենափոքրիկ խանութում  հնարավոր է գտնել սուրճ: Ամռանն օգտագործում են սառը թեյ՝  նույն տարաներով:
    Coffee Rena, սուրճ Ռենա
  4. Արգենտինա
    Արգենտինայում խմում են լատտե, որի մեջ կա ավելի քիչ սուրճ և ավելի շատ կաթ: Ասում են «մի կաթիլ սուրճ, մեկ բաժակ կաթի համար» և սա չափազանցություն չէ:
    Coffee Rena, սուրճ Ռենա
  5. Թուրքիա
    Թուրքիայի մշակույթի անբաժան և շատ կարևոր մասն է կազմում սուրճը: Սուրճը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՈՅում, որպես Թուրքիայի ոչ նյութական մշակութային ժառանգություն: Հյուրասիրում են տաք և թունդ սուրճ: Այստեղ սուրճը եթում են տաք ավազի մեջ:
    Coffee Rena, սուրճ Ռենա
  6. Ֆրանսիա
    Ֆրանսիայում հանդիպում ենք կաթով սուրճ կամ լատտե, սակայն մի փոքր տարբերվող այլ երկրների լատտեներից: Օրինակ իտալիայի լատտեից սա տարբերվում է նրանով, որ հյուրասիրում են սովորական սուրճի բաժակներով  և ոչ թե բարձր գավաթներով:
    Coffee Rena, սուրճ Ռենա
  7. Իսպանիա
    «Բոմբոն» -այսպես են անվանում իսպանացիներն այս կախարդական ըմպելիքին: Այս ուրախ անվան տակ ներկայանում է սուրճի լատտե տեսակը շատ քաղցր խտացրած կաթով: Հաճախ պատրաստման եղանակը մի փոքր փոխում են՝ խտացրած կաթին ավելացնում են սովորական կաթ:
    Coffee Rena, սուրճ Ռենա
  8. Իտալիա
    Այստեղ նույնպես կարող ենք հանդիպել սուրճի էսպրեսո տեսակը: Իտալիայում սուրճի մեջ գցում են մի կտոր լիմոն, որն անպայման գդալով սեղմում են խմելուց առաջ, այնպես, որ հյութ դուրս գա: Լիմոնի հյութը ավելի ընդգծում է սուրճի համը:
    Coffee Rena, սուրճ Ռենա
  9. Գերմանիա
    Գերմանիայում Ձեզ կհյուրասիրեն սուրճը՝ հարած սերուցքով և ռոմով:  Պատրաստման եղանակը բարդ չէ  և ունի յուրահատուկ համ: Ռոմի սիրահարները հավանաբար կհավանեն սա:
    Coffee Rena, սուրճ Ռենա
  10. Հունաստան
    Հունաստանում սուրճն ավելացնում են խտացրած կաթի և սառը ջրի վրա: Այն չունի բարձրակարգ կամ շատ գեղեցիկ  տեսք սակայն համարվում է համեղ և զովացնող ըմպելիք:
    Coffee Rena, սուրճ Ռենա
  11. Կուբա
    Շատ թունդ սուրճ, շատ շաքարավազ և առանց կաթի: Իսկական կուբայական սուրճ կարող եք փորձել միայն Կուբայում: Սուրճը պատրաստվում է սուրճի հատուկ տեսակից, եփելուց չի ավելացվնում  շաքարավազ և կաթ:  Քանի որ կաթը մեղմացնում է սուրճի համը:
    Coffee Rena, սուրճ Ռենա
  12. Հայաստան
    Հայաստանում հիմնականում օգտագործում ենք սև աղացած սուրճ, որի վրա ավելացնում ենք շաքարավազ և ջուր, ապա եփում ենք գազօջախի վրա:  Իհարկե կան մարդիկ, ովքեր սիրում են ավելացնել նաև կաթ, կամ չեփել գազօջախի վրա, փոխարենը աղացած սուրճին ավելացնում են եռացրած ջուր:
    Coffee Rena, սուրճ Ռենա

Համեցեք Ռենա ռեստորանային համալիր. այստեղ կարող եք փորձել սուրճի մի քանի տեսակ:


ՁԵզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ թեմաները՝

Ինչպես են խմում թեյը տարբեր երկրներում
Ռեստորանային էթիկայի 12 պարզ կանոն
Ինչպես են նշում ծննդյան տոնը տարբեր երկրներում

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին