fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Հյուրընկալելու էթիկա

H. A.

07.09.2017

Մենք՝ հայերս համարվում ենք հյուրընկալ ազգ: Բոլորս էլ շատ ենք սիրում հյուրընկալել մեր բոլոր հարազատներին, բարեկամներին ու ընկերներին: Փորձում ենք անել հնարավորինս, որպեսզի հյուրերը իրենց լավ զգան: Յուրաքանչյուր տանտիրուհի փորձում է անել հնարավորինս, որպեսզի երեկոն լինի հաճելի և համեղ՝ պատրաստում է մի քանի հիմնական ուտելիք, բազում աղցաններ, սեղանին դնում է նաև տարբեր տեսակի խմիչք՝ հաշվի առնելով հյուրերի համային նախասիրությունները:

Իհարկե յուրաքանչյուր հավաքի ժամանակ կարևորը երեկոյից հաճույք ստանալն է, սակայն կա էթիկայի մի քանի կանոն, որոնք կներկայացնենք այս հոդվածում:

Նշենք, որ հյուրընկալության արվեստը առաջ է եկել դեռ Լյուդովիկ 14-րդ օրոք:

  1. Բոլոր հյուրերին հրավիրեք նախապես: Ողջունելի է, երբ մեկ շաբաթ առաջ եք հրավիրում: Հրավերքի ժամանակ նշեք կոնկրետ ժամ, որպեսզի ոչ ոք չուշանա: Նշեք նաև հավաքի առիթը, որպեսզի Ձեր հյուրերը պատրաստված գան: Եթե որոշել եք անցկացնել թեմատիկ օր, ապա այդ մասին նույնպես հայտնեք, որպեսզի Ձեր հյուրերը գան ճիշտ ընտրված հագուստով:
  2. Եթե հրավիրված մարդկանցից մեկը, մի քանի անգամ մերժել է Ձեր հրավերը առանց բացատրելու, ապա պետք չէ անընդհատ զանգահարել կամ կրկին անգամ հրավրել:
  3. Էթիկետի կանոներից ելնելով, բոլոր հյուրերը պետք է գան նույն ժամին, սակայն 20 րոպե ուշացումը հարգելի է համարվում: Լավ է, երբ  ուշացողները նախապես են զգուշացնում:
  4. Հյուրերին պետք է դիմավորեն տան տերերը և ուղեկցեն հյուրասենյակ:
  5. Եթե հրավիրել եք մարդու, ում հյուրերի մի մասը չի ճանաչում, անպայման ծանոթացրեք նրան բոլորի հետ հենց հանդիպման սկզբից: Եթե Հյուրը Ձեր բարեկամն է, ապա ծանոթացնելուց անպայման նշեք նաև Ձեր բարեկամական կապը: Ծանոթացնելու ժամանակ առաջինը ներկայացնում են տարիքով ավելի երիտասարդ հյուրին:
  6. Եթե ծանոթանում են տղամարդ և կին, ապա հարկ է նշել, որ ձեռքսեղմումների ժամանակ, տղամարդը առաջինը չի մեկնում ձեռքը: Եթե կինը համարում է անհրաժեշտ, ապա ինքը իր ձեռքը  կմեկնի:
  7. Հյուրերին սեղանի կողք նստեցնելուց հաշվի առեք նրանց բարեկամական կապը, տարիքը և հետաքրքրությունները:
  8. Տանտերն ու տանտիրուհին (Եթե նորապսակներ չեն), ապա հիմնկանում նստում են սեղանի տարբեր ծայրերում, որպեսզի կարողանան շփվել բոլոր հյուրերի հետ:
  9. Նույնիսկ եթե երեկոն անցկացնում եք տանը, ապա ուշադիր եղեք, սեղանին դրեք միանման սպասքը:
  10. Ընկերական կամ բարեկամական հավաքները միայն ուտելու համար չեն: Տանտերերը պետք է մտածեն ոչ միայն համեղ սնունդի այլ նաև հետաքրքիր ժամանցի մասին: Զբաղմունք, որը ավելի կհետաքրքրացնի Ձեր ժամանցը: Եթե հրավիրել եք նաև երեխաների, ապա նախապատրաստեք զբաղմունք նաև նրանց համար:
  11. Սիրելի՛ տանտիրուհիներ, հարկավոր չէ ձեր եփած կամ թխած ամենահամեղ ուտեստը պարտադրել կամ մի քանի անգամ առաջարկել ձեր հյուրերին: Եթե նրանցից մեկը հրաժարվել է, պետք չի ստիպել:

Ամենավերջում մի մոռացեք շնորհակալություն հայտնել, ձեր հյուրերին, որ ժամանակ են տրամադրել և հյուրընկալվել են, չեն մերժել ձեր առաջարկը:

Մաղթում ենք Հաճելի ժամանց:

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին