fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Գարեջրի մասին

H. A.

07.03.2017

Գարեջուրը գրեթե նույնքան հին է, որքան մարդկությունը։ Այն պահպանել է իր հեղինակությունը հազարամյակներ շարունակ և շատ վայրերում դարձել է տեղի մշակույթի անբաժանելի մասնիկը։ Եվրոպական շատ երկրներում էլ գարեջուրն ունի հատուկ օր: Այդ օրը կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որտեղ, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մարդիկ կարող են փորձել գարեջրի տարբեր տեսակներ, ծանոթանան գարեջի պատմությանն ու զարգացման փուլրին:
Ներկայացնենք գարեջրի առաջացման պատմությունից մի քանի փաստ:

Մի հետաքրքիր պատմություն գարեջրի մասին: Ներկայումս այդքան շատ տարածում ունեցող և շատ սիրված գարեջուրը, անտիկ աշխարհում այդքան էլ շատ տարածված չէր, այն հիմնականում տարածված էր Արևելքի երկրներում՝ Եգիպտոս, Միջագետք, Չինաստան, Հայաստան, ու հենց Հայաստանում են առաջին անգամ Արևմուտքի ժողովուրդները հանդիպել գարեջրին: Հետագայում նաև Հայաստանից էր առաջին գարեջուրը տարվել Հունաստան, ապա նաև տարածվել ամբողջ Եվրոպայում, դա է վկայում  Քսենքֆոնի “Անաբասիս” աշխատությունը: Նա գրում է ՝ <ժամանելով Հին Հայաստանի մի գյուղ, տեսանք, որ այնտեղ պահվում էին ցորեն, գարի, բանջարեղեն և կավե ամանների մեջ գարու գինի: Գինու մեջ՝ կավե ամանների կողքերով, լողում էին գարու հատիկներ: Ամանների մեջ դրված էին նաև տարբեր չափսերի փայտե ձողիկներ,  և ով ուզում էր խմել պետք էր բերանը վերցնել այդ ձողիկները: Գինին շատ թունդ էր, սակայն չէին խառնում ջրի հետ: Այդ համին սովոր մարդկանց համար այն շատ հաճելի խմիչք էր>:

Միջագետքի հնագույն շումերական պետության տարածքում հայտնաբերված սեպագիր արձանագրություններից պարզ է դառնում, որ գարեջուրը այնտեղ գործածության մեջ է եղել արդեն մ.թ.ա. երրորդ հազարամյակում։ Նույն ժամանակաշրջանում այդ ըմպելիքը օգտագործել են նաև բաբելոնացիներն ու եգիպտացիները։ Բաբելոնում պատրաստում էին գարեջրի 19 տարատեսակներ: Գարեջրագործությունը լայնորեն տարածված էր նաև հին Եգիպտոսում, և այդ ըմպելիքը շատ սիրված էր այնտեղ։ Եգիպտոսի տարածքում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է գարեջրի պատրաստման ամենահին գրավոր բաղադրատոմսը։

Ի վերջո, գարեջրագործության տեխնոլոգիան տարածվեց նաև Եվրոպայում։ Միջնադարյան Եվրոպայում գարեջուրը սովորաբար պատրաստում էին վանքերում։ Եվրոպացի վանականները բարելավեցին այդ խմիչքի պատրաստման տեխնոլոգիան՝ որպես պահածոյացման միջոց օգտագործելով «գայլուկ» կոչվող բույսը։

Գարեջրի տեխնոլոգիան դարերի ընթացքում զգալի փոփոխության է ենթարկվել։ Անգամ մեր օրերում այն պատրաստվում է տարբեր եղանակներով՝ կախված արտադրողից։ Սակայն, ընդհանուր առմամբ, այս խմիչքի գրեթե բոլոր տեսակները պատրաստվում են չորս հիմնական բաղադրիչներից՝ գարուց, գայլուկից, ջրից և խմորիչից։

Գարեջրի համը կախված է բազմաթիվ գործոններից, որոնց թվում են՝ ջրի որակը, ածիկի տեսակը, պատրաստման եղանակը, ինչպես նաև գործածված խմորիչները։

Համեցեք Ռենա  մի բաժակ գարեջուր խմելու:
Գարեջրի հետ առաջարկում ենք նաև ….. http://www.rena.am/menu/

 

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին