fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

11 հետաքրքիր փաստ գինու սիրահարների համար

H. A.

01.09.2017

Գինին համարվում է աշխարհի ամենահայտնի խմիչքներից մեկը։ Մարդիկ զբաղվում  են գինեգործությամբ դեռևս վաղ ժամանակներից։ Գինու մասին խոսում են Աստվածաշնչում, հունական և հռոմեական առասպելաբանության մեջ:

Ձեզ ենք ներկայացնում 15 հետաքրքիր փաստ գինու մասին։

  1. Հին ժամանակներում գինին սկզբում տանտերն էր ըմպում, որպեսզի հյուրերը համոզվեն, որ խմիչքը թունավոր չէ։ Եվ այստեղից էլ առաջացել է «Խմել առողջության համար» արտահայտությունը։
  2. Գինու համտեսումանգործընթացում մեծ դեր ունի բույրի գնահատումն է։ քանի որ կանանց մոտ ավելի լավ է զարգացած հոտառության զգայարանը, քան տղամարդկանց մոտ, այդ իսկ պատճառով տղամարդիկ, փորձարկման ժամանակ ավելի հաճախ, ներկայանում են իրենց կնոջ հետ:
  3. Գինու համտեսման ընթացքում հարկավոր է խմիչքը մի փոքր բերանի մեջ պահել։ Որակով գինու համն ավելի երկար կմնա, իսկ ցածր որակով գինու դեպքում՝ չի մնա։
  4. Բոլորիս էլ հայտնի է, որ գինին ճիշտ եղանակով պահպանման ժամանակ համը էլ ավելի է լավանում: Սակայն սա չի վերաբերում բոլոր գինիներին: Գինիների մեծամասնությունը նախատեսված է միանգամից օգտագործելու համար, և միայն սակավաթիվ գինիների համն է տասնամյակների ընթացքում լավանում։
  5. Հին Հռոմում կանանց արգելում էին գինի օգտագործել։ Եթե կինն այդ օրենքը խախտում էր, ամուսինը նրան սպանելու իրավունք ուներ։ Մ.թ.ա. 194թ. մահապատժին փոխարինեց ամուսնալուծությունը։
  6. Գինին օրգանիզմի վրա  ոչ միայն լավ ազդեցություն է թողնում, այլև կարող է ստամոքս-աղիքային, կրծքի քաղցկեղի պատճառ դառնալ։
  7. Չնայած, որ գինին մատուցում են ըստ ճաշակի, կա ընդունված որոշակի ստանդարդ՝ կարմիր գինին մատուցում են կարմիր մսի հետ (տավարի, խոզի), սպիտակ գինին՝ սպիտակ մսի հետ (հավ, թռչուններ), իսկ աղանդերի հետ մատուցում են քաղցր գինի:
  8. Մի գավաթ չոր կամ կարմիր գինին պարունակում է մոտ 110 կալորիա։ Որքան քաղցր է գինին, այնքան կալորիաներն ավելի շատ են։
  9. Հին աշխարհում գինին տարբեր ազգերի մարդկանց միջև հարաբերություններ էր հաստատում և փոխանակման ապրանք էր հանդիսանում։ Օրինակ՝ հույները խմիչքը փոխանակում էին թանկարժեք մետաղների հետ, իսկ հռոմեացիները՝ ստրուկների հետ։
  10. Խոհանոցը գինին պահելու համար վատագույն վայրն է։ Որպես կանոն, խոհանոցում բավականին շոգ է։ Սառնարանը ևս գինին պահելու համար լավ վայր չէ. այն չափազանց սառն է։
  11. “Oenophobia” Այսպես են անվանում այն մարկանց ովքեր ատում են գինին:

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին