fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Հատուկ հաց տիեզերագնացների համար

H. A.

13.07.2017

Գիտնականները մշակում են նոր տիպի հաց հատուկ տիեզերագնացների համար:
Հացը երկրի վրա հիմնական սննդարար ուտելիքներից է համարվում, սակայն կարող է վտանգավոր լինել կյանքի համար տիզերքում: 1965 թվականին 2 տիեզերագնաց Gemini 3 տիեզերանավում կերան սենդվիչ, սակայն ձգողության բացակայության պատճառով հացի փշուրները դարձան անկառավարելի: Սա մեծ վտանգ էր ներկայացնում, քանի որ փշուրները կարող էին վնաս հասցնել տիեզերագնացների առողջությանը, կամ դառնալ վթարի պատճառ: Այդ օրվանից արգելվեց հացն ընդգրկել տիեզերագնացների սննդի մեջ: Այսօր տիեզերագնացները օգտագործում են եգիպտացորենի փաթիլներ, որպես հացի փոխարինող:
Հաշվի առնելով բոլոր անհարմարությունները ներկայումս գիտնականներն աշխատում են “Bake In Space” ծրագրի շուրջ: փորձագետները պատրաստում են այնպիսի հաց, որ պարունակի հնարավորինս քիչ  քանակությամբ փշուր և հնարավոր լինի պատրաստել նաև տիեզերանավում: Մասնագետները վստահ են, որ թարմ թխված հացը դրական ազդեցություն կունենա տիեզերագնացների առողջության վրա: Սա բացատրվում է նրանով, որ թարմ թխած հացի հոտը հիշեցնում է տան մասին, որը մարդուն փոխանցում է երջանիկ զգացողություն:
Ներկայումս փորձագետներն աշխատում են, որպեսզի նոր տսակի հացը հնարավոր լինի պատրաստել տիեզերքում: Բացի նոր տեսակի խմոր պատրաստելուց հարկավոր է նաև հատուկ ջեռոց, որը կաշխատի 250 ՎՏ, ինչը համապատասխանում է 10վտ հզորության, եթե ջեռոցն աշխատի երկրի վրա: Քննարկվող տարբերակներից մեկը մի ջեռոց է, որը կարող է աշխատել վակուումի պայմաններում: Ջեռոցի ներսում ցածր ճնշման պայմանը հնարավորություն կստեղծի թխել հաց ցածր ջերմաստիճանի պայմաններում: Խոհարարները նշել են, որ նման պայմաններում թխված հացն ավելի փափուկ կլինի:  Հայտնի է, որ նոր ջեռոցն ու հացի  բաղադրատոմսը կփորձարկվի 2018 թվկանի ապրիլ ամսին: Երկրի վրա գտնվող անձնակազմը կստանա տեսագրություններ ուղիղ կապի միջոցով: Հոլովակները նկարված կլինեն հենց ջեռոցից, այնպես որ տիեզերագնացները ստիպված չեն լինի անընդհատ հետևել հացի թխման գործընթացին՝ մոռանալով իրենց աշխատանքը: Չի հերքվում նաև այն փաստը, որ տիեզերքում  թխված հացը մեծ պահանջարկ կունենա նաև երկրի վրա:

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին