fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Happy Birth day

H. A.

01.02.2017

Մի փոքրիկ պատմություն շատ հայտնի երգ ՝«Happy Birthday to You»-ի մասին, որն այսօր դարձել է ծնունդների անբաժան մասնիկը:

«Happy Birthday to You»  «Ծնունդդ շնորհավոր»  երգը հնչում է բոլոր ծննդյան տոնակատարությունների ժամանակ՝  երգով դիմվորում են հոբելյարին և/կամ  տորթի մոմերը փչելուց առաջ բոլոր հյուրերը երգում են:
Երգը թարգմանված է շատ լեզուներով, սակայն հիմնականում օգտագործվում է անգլրեն տարբերակը, նույնիսկ այն երկրներում, որտեղ անգլերենը չի համարվում ազգային լեզու: Գինեսի ռեկորդների գրքում երգը գրանցված է որպես անգլերեն լեզվով հնչող ամենահայտնի երգը:

«Happy Birthday to You» երգի բառերը գրել են Հիլլ քույրերը 1893 թվականին, երբ նրանք մանկապարտեզի  ուսուցչուհիներ էին Լուիսվիլում: Սկզբնապես երգի անվանումը եղել է «Good Morning to All»։ Քույրերն հորինել են երգ այնպիսի  բառեր, որը երեխաներն ավելի հեշտ կընկալեն և կհիշեն: Սակայն վիճելի է նաև իրենց  հեղինակային իրավունքի հարցը, քանի որ երաժշտությունը վերցված է այդ ժամանակ հայտնի այլ երգերից:

«Ծնունդդ շնորհավոր»   երգը օգտագործվել է մոտ 150 ֆիլմում, սակայն կան հազարավոր ֆիլմեր, որտեղ ծննդյան տեսարաններում երգը չի հնչում: Բանն այն է, որ կա հեղինակային իրավունք, որը թույլ չի տալիս երգի ազատ օգտագործումը: Ֆիլմարտադրող կազմակերպությունները, հեռուստահաղորդումները, ծնունդ կազմակերպող ընկերությունները պետք է վճարեն  երգն օգտագործելու համար: Սակայն 2015 թվականին Լոս Անջելոսի դատարանն ընդունեց, որ Warner/Chappell Music ընկերությանը պատկանում է միայն դաշնամուրային տարբերակը, ոչ թե երգի բառերն ու երաժշտությունը:  Արդյունքում Warner/Chappell Music ընկերությունը պարտավորվել է վճարել 14 մլն դոլար այն կազմակերպություններին, ումից նախկինում գումար էր վերցրել երգն օգտագործելու համար:

«Happy Birthday to you» երգի հայերեն տարբերակը հնչում է որպես «Տարեդարձ է այսօր»  սակայն ունենք մեկ այլ երգ, որ կատարում է «Արձագանք» ստուդիան՝ «Ծնունդդ շնորհավոր»:

ՁԵզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ թեմաները`

Ինչպես են նշում ծննդյան տոնը տարբեր երկրներում

Հարսանեկան ավանդույթներ աշխարհի տարբեր մասերից

 

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին