fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Հարիսա

H. A.

01.02.2017

Հարիսա
Նախ մի փոքր ներկայացնենք, թե որտեղից է առաջացել հարիսան:
Ըստ ավանդույթի, Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, նա վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերի համար: Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։
Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրն ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։

Բաղադրիչներ

  • հավի միս – 1 կգ,
  • ձավար – 500 գ,
  • աղ ըստ ճաշակի,
  • յուղ

Պատրաստման եղանակ
Ձավարը մի քանի ժամ թրջել սառը ջրով: Հավի միսը կտրատել, դնել կաթսայի մեջ, վրան լցնել ձավարը, լցնել այնքան ջուր, որ 4-5 մատ ծածկի կաթսայի պարունակությունը: Եռալուց սկսած փրփուրը հեռացնել: Եփել մարմանդ կրակով: Երբ թանձրանա, սկսել խառնել փայտե գդալով: Եփել այնքան, որ դառնա ծորուն միատարր շիլա: Պարբերաբար խառնել, որ չկպչի: Ընթացքում առանձնացած ոսկորները հանել: Վերջում աղ անել: Մատուցել` ափսեի մեջ յուղ դնելով: Եթե սիրում եք դարչին, յուղի վրա կարելի է մի քիչ դարչին ցանել:

Հայաստանում կազմակերպվում է ամենամյա հարիսայի փառատոն:
Տոնը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: Արդեն 30 տարուց ավել Մուսալեռան ճակատամարտի հերոսների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում:
Խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Այստեղ հավաքվում են հարիսայի սիրահարները Հայաստանի տարբեր ծայրերից:

Ռենա ռեստորանային համալիրում  Մենք նույնպես պատրաստում ենք հարիսա:
Համեցեք համտեսելու
Բարի ախորժակ  😉

Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ թեմաները՝

Խաշի ավանդույթները

 

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին