fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Հարսանեկան արդ ու զարդի մաին

H. A.

07.04.2017

Բոլորիս համար էլ արդեն շատ սովորական է դարձել հարսանեկան արդ ու զարդը՝ հարսի զգեստը, մատանիները, արարողության ձևաչափը, նախաամուսնական արարողությունները, ծաղկեփունջը, հարսանեկան թագերն ու բաժակները և այլն: Երբևէ մտածել ե՞ք, ինչ պատմություն ունեն դրանք, կամ որտեղի՞ց են սկիզբ առել, ինչպե՞ս են դարձել ավանդույթ և այդ գեղեցիկ արարողության մի մասնիկ:
Առաջարկում ենք կարդալ մի քանի բացահայտում հարսանեկան արդ ու զարդի մաին:

Հարսանեկան զգեստ

Wedding Rena, հարսանիք Ռենա
Քչերը գիտեն, որ այսօր ընդունված սպիտակ զգեստը առաջ է եկել  XVIII դարում, երբ առաջին անգամ Վիկտորիա թագուհին իր հարսանիքի օրը  կրեց սպիտակ զգեստ: Մինչ այդ նախընտրություն տրվում էր ուրիշ գույներին, (իհարկե, ոչ սև գույնին, քանի որ այն համարվում էր սգո գույն): Հայաստանում կրում էին ազգային տարազ, ընդ որում տարազը կարվում էր հատուկ հարսի համար, հաշվի էին առնում նաև տարածաշրջանին բնորոշ նախշերն ու գույները:

Ամուսնական մատանիներ

Wedding Rena, հարսանիք Ռենա
Շատերին հետաքրքրում է, թե ինչու ամուսնական մատանին կրում են ձախ ձեռքի մատնեմատին: Պարզվում է այս սովորույթը  սկիզբ է առնում հին Եգիպտոսից, որտեղ մարդիկ համոզված էին, որ երակը, որն անցնում էր  միջնամատով, հասնում է ուղիղ սրտի մոտ:
Հարսանեկան մատանիները կարող են լինել թե՛ սպիակ և թե՛ դեղին ոսկուց: Սպիտակ գույնը ցույց է տալիս հոգու անմեղությունը, իսկ դեղինը` առաքինությունը:

Ժապավեններ

Wedding Rena, հարսանիք Ռենա , Car Rena
Մեքենաները զարդարող ժապավեններն ունեն իրենց պատմությունը: Նախկինում ժապավեն կապել են հարսի ձեռքերից: Ասում էին, որ դա կօգնի ազատվել չար աչքից, և երիտասարդների հաջողությունը չի անցնի: Սակայն ժամանակի ընթացքում մոռացվեց այս սովորությունը, ժապավենով սկսեցին զարդարել ձիու մազերը, իսկ ներկայումս՝ մեքենաները:  Հայկական ավանդական հարսանիքում հարսի ձեռքի ժապավենն ամրացնում էին փեսայի գոտուց:

Հարսանեկան ճամփորդություն


Մեղրամիս կամ հարսանեկան ճամփորդություն գնալու գեղցիկ արարաոությունն ունի իր բացարությունը: Պարզվում է, նախկինում աղջիկն ու տղան ամուսնանալու համար պետք է գնային ուրիշ երկիր: Այս սովորությունը, իհարկե, մոռացվել է, բայց սիրային  ճամփորդությունը պահպանվել է:

Զարմանալի փաստ
Աշխարհի ամենահարուստ և ամենաաղքատ հարսանիքները գրանցվել են Հնդկաստանում:
Ամենաշատը ծախսել է մի բիզնեսմեն, ով 2004 թվականին  նույն օրը ամուսնացնում էր իր երկու դուստրերին: Հյուրերին հյուրասիրվել էր ավելի քան 100 տեսակ ուտեստ: ՈՒտելիքներ  հյուրասիրել են նաև մոտ 40,000 աղքատ մարդու: Այդ հարսանիքի համար ծախսել են 128 միլիոն դոլար:
Ամենաքիչ գումար ծախսած հարսանիքը կայացել է Նանդխարի ցեղում, որտեղ արգելված է ցույց տալ ամուսանցողների ունեցվածքն ու հարստությունը: Արգելված է  նույնիսկ նվերներ տալը: Այդ հարսանիքի համար երիտասարդ զույգը ծախսել է 1 ռուպի, որը համարժեք է մոտ 16 կոպեկի:

Գիտական բացահայումներ
Գիտնականները պարզել են, որ  հարսանիքի ժամանակ հարսն ավելի շատ է ժպտում, քան փեսան: Բոլոր նկարներում երիտասարդ տղան ավելի լուրջ դեմքի արտահայտություն ունի: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ յուրաքանչյուրը իր հուզմունքն արտահայտում է յուրովի: Սակայն չեն բացառում, որ հարսնացուներն ավելի հոզված են լինում, քանի որ նրանք լքում են իրեն հայրենական տունը և տեղափխվում նոր տուն, նոր ապրելակերպ:

Եթե գիտեք հետաքրքիր փաստեր, կարող եք գրել մեկնաբանություններում:

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին