fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Հարսանեկան ավանդույթներ աշխարհի տարբեր մասերից

H. A.

16.02.2017

Աշխարհի տարբեր մասերում գոյություն ունեն հարսանեկան ուրույն ավանդույթներ, որոնցից յուրաքանչյուրն ունեն իրենց դերն ու նշանակությունը տվյալ ազգի համար: Այդ ծեսերից շատերը մեզ կարող են թվալ տարօրինակ, երբեմն էլ նույնիսկ զարմանալի: Առաջարկում ենք ճանապարհորդություն կատարենք աշխարհով մեկ՝ տեսնելու, թե ինչպես են տոնում հարսանիքները տարբեր երկրներ:

Գերմանիա

Գերմանիայում հաջողություն է համարվում, երբ հարսանիքի նախօրեին կոտրում են սպասքը: Դրա համար հարսնացուի տան մոտ հավաքված հյուրերը սկսում են կոտրել նոր սպասքը, իսկ հարսնացուն մեծ հաճույքով տուն է հրավիրում իրեն բարին և լավը կամեցողներին:
Ամուսինը՝ ցույց տալու համար, որ շատ է սիրում և հոգ է տանում կնոջ մասին սկսում  մաքրել աստիճանները սպասքի մանր կտորներից:

Եվս մի հետաքրքիր ավանդույթ գերմանական հարսանիքից: Հարսանիքից հետո նորապսակ զույգը պետք է միասնական ուժերով կտրի մեծ գերանից մի հատված: Սա նշանակում է, որ նրանք միասին են անցնում ամուսնական կյանքի առաջին դժվարությունը:

Շվեդիա

Շվեդիայում,  Եթե նորապսակ երիտասարդներից մեկը հեռանում է սեղանից պարելու, կամ լվացվելու համար, ապա այդ պահին նորապսակներից մյուսն իրավունք ունի համբույր ստանալ հյուրերի կողմից:

Ինդոնեզիա

Ինդոնեզիայի Տիդոնգ համայնքում, նորապսակները հարսանիքից հետո երեք օր ու երեք գիշեր դուրս չեն գալիս տնից: Նրանք նույնիսկ իրավունք չունեն գնալ բաղնիք: Այս 3 օրերի ընթացքում զույգին հետևում են մի քանի մարդ, որոնք նորապսակներին տրամադրում են նվազագույն քանակով սնունդ և ջուր: Ենթադրվում է, որ տնային կալանքի տակ նման մեղրամիսը նպաստում է երջանիկ ամուսնությանը և առողջ երեխաներ ծնելուն:

Չինաստան

Չինաստանում` Ներքին Մոնղոլիայի տարածքում, ապրում է Դաուր ժողովուրդը: Ըստ նրանց հավատալիքների՝ հարսանիքի օրը նշանակելիս, ամուսնացող զույգը համատեղ ուժերով պետք է մի ճուտ բռնի և սպանի: Այնուհետև հանում են  ճտի լյարդը, որից հետո միայն նշանակում են հարսանիքի ամսաթիվը:

Չինաստանում կա ևս մեկ ավանդույթ:  Զարմանալի չի, որ բոլոր հարսնացուների համար իրենց հարսանիքի օրը զգացմունքային է և հուզիչ: Չինաստանում բնակվող Տուցզյա ժողովրդի հարսնացուները սկսում են լաց լինել արարողությունից մեկ ամիս առաջ: Համարվում է, որ հարսանիքից առաջ «կուշտ լաց եղած» աղջիկն իր համար ապահովում է երջանիկ ամուսնություն առանց արցունքների: Նախանձելի հարսնացու դառնալու և խաղաղ ընտանեկան կյանք երաշխավորելու համար, այստեղ աղջիկները լաց լինել սովորում են 12 տարեկանից, իսկ որոշ ընտանիքներ նույնիսկ «լացի մասնագետներ» են հրավիրում: Լացին կարող են միանալ նաև ընտանիքի իգական սեռի մյուս անդամները:

Շոտլանդիա

Հարսանեկան հիմնական արարողությունից՝ եկեղեցիում իրենց օրհնությունը ստանալուց անմիջապես հետո,  փեսան հանդիսավոր իր  կնոջ ուսին դնում է վանդակավոր նախշերով թաշկինակ և ամրացնում արծաթյա ամրակնրով: Թաշկինակի գույնն ընտրվում է փեսայի ընտանեկան գույնի համապատասխան: Սա նշանակում է, որ փեսան իր ընտանիքը համալրեց նոր անդամով. նրանք դառան ընտանիք: հարսն էլ այսուհետ հանդես է գալու որպես տվյալ ընտանիքի անդամ: Շատ խորհրդանշական է այս պահը: Հարսի զգեստը դառնում է իր ամուսնու հագուստի գույնի, իհարկե, պահպանլով նաև հարսանեկան զգեստի ուրույն տեսքը:

Հունաստան

Հունական հարսանիքներն անցնում են ուրախ պարերով: Այստեղ նորապսակները պարում են փողի պար, որի ժամանակ հյուրերը նվիրում են նորապսակներին գումար, կպցնելով այն զույգի հագուստներին:

Պարերի ընթացքում հարսնացուն պետք է փորձի կանգնել փեսայի ոտքերին, իսկ փեսան պետք է լինի այնքան ճկուն և ուշադիր, որ թույլ չտա: Սրանով փեսան ցույց է տալիս, որ ավելի ուժեղ է քան կինը:

Հայաստան

Հայկական հարսանիքի ավանդույթները բազմազան են ու բազմազան: Դրանց շատերը մինչ օրս պահպանել ենք, իսկ մի մասն էլ ժամանակի ընթացքում փոփոխվել են կամ մոռացվել:
Հայկական հարսանիի ավանդույթների մասին կարող եք կարդալ այստեղ  

 

Կարող եք նշել, որ երկրի ավանդույթը Ձեզ առավել դուր եկավ:
Սպասում ենք Ձեր կարծիքներին:

 

 

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին