fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Ինչպես ընտրել հարսանեկան սրահը մի քանի խորհուրդ

H. A.

10.03.2017

Հարսանիքին պատրաստվելը հաճելի, բայց միևնույն ժամանակ դժվար աշխատանք է: Պետք է հիշել ցանկացած մանրուք, հասցնել ճիշտ ժամանակին և գտնել լավագույն առաջարկը Ձեզ համար:

Ամենակարևոր աշխատանքներից է հարսանեկան սրահի ընտրությունը: Հենց այստեղ է անցնելու տոնախմբության հիմնական մասը և ինչ-որ տեղ նաև սրահից է կախված հարսանիքի ընթացքն ու հյուրերի գոհունակությունը:

Այսօր կնշենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ ընտրություն կատարելուց:

  1.  Սրահն ընտրելու կարևոր գործը մի թողեք ամենավերջում:
    Հիմնականում ամուսնացող զուգին թվում է, թե հեշտ ընտրություն կլինի, քանի որ կան շատ առաջարկներ և տարբերակներ: Սակայն ինչքան շատ է առաջարկը, այդքան ավելի դժվար է կատարել ընտրություն: Ուշ ընտրությունը նաև «վտանգավոր է», քանի որ սրահը կարող է արդեն զբաղված լինել:
  2. Պետք է առաջին հերթին իմանալ, արդյոք ռեստորանն ունի Ձեր հյուրերի քանակին համապատասխան սրահ: «Ռենա» ռեստորանային համալիրն ունի 3 բանկետային սրահ, որոնք տարբերվում են իրենց տեսքով և մեծությամբ: Սրահները նախատեսված են 30-100 մարդու համար: «Ռենա» ռեստորանային համալիրում կա նաև հարսանեկան սրահ, որը նախատեսված է 250 մարդու համար:
  3. Բացի հյուրերի քանակից, հաշվի առեք, պարի համար նախատեսված ազատ տարածքի առկայությունը: Շատ հաճախ, երբ արդեն սրահում տեղավորվել են Ձեր բոլոր հյուրերը, պարզ է դառնում, որ չկա բավական ազատ տարածք պարելու և ուրախանալու համար:
  4. Մանրամասն իմացեք տվյալ ռեստորանի գնային համակարգի մասին: Լինում են դեպքեր, երբ սկզբնական գինը չի համապատասխանում այն գումարին, որը պետք է վճարեք վերջում, քանի որ ընթացքում ինչ – ինչ պայմաններից ավելացել է գումարը, օրինակ,  սպասարկման վարձից, կամ մատուցողների գումարից: Հստակ իմացեք ինչքան պետք է վճարում կատարեք վերջում:
  5. Անպայման իմացեք նաև խնջույքի սկզբի ու ավարտի ժամը: Հայաստանում հիմնականում բոլոր խնջույքները պետք է ավարտվեն ոչ ավելի ուշ քան գիշերվա 12-ին:
  6. Կարևոր է նաև ռեստորանի արտաքին և սրահների տեսքը: Հիմնականում բոլոր ռեսորաններում սրահը լինում է զարդարված, սակայն կան նաև սրահներ, որտեղ չեն զարդարում, քանի որ յուրաքանչյուր հյուր ունի յուրահատուկ ճաշակ: Այս պարագայում ամուսնացող զույգը պետք է ինքնուրույն լուծի այս հարցը, կամ դիմի համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպություններին: Եթե ցանկանում եք հրավիրել հատուկ դիզայներ, ով կզարդարի սրահը, մենեջերի հետ պայմանավորվեք ժամ և օր սրահը զարդարելու համար:
  7. Նախապես իմացեք կարող եք Ձեր հարսանիքն անցկացնել այնպիսի սրահում որտեղ չկա ոչ մի ուրիշ տոնախմբություն:
  8. Չմոռանաք հստակեցնել մենյուն, ողջ հյուրասիրությունը և ուտելիքի քանակը: Դուք ինքներդ պետք է  ընտրություն կատարեք առաջարկվող մենյուից:
  9. Իմացեք երաժշտական ինչ տեխնիկա կարող են ձեզ տրամադրել: Կան ռեստորաններ, որտեղ անձնակազմում արդեն կան երաժիշտներ, սակայն կան ռեստորաններ որտեղ դուք ինքներդ եք ընտրություն անելու այս հարցում:
  10. Անպայման հարցրեք ունի ռեստորանը այնպիսի հնարավորություն, որ սրահում օգտագործեք բազում էֆֆեկտներ: Ներկայումս կան շատ կազմակերպություններ, ովքեր տրամադրում են նման ծառայություն, սակայն այս հարցում անպայման պետք է ունենաք ռեստորանի մենեջերի թույլտվությունը:
  11. Իմացեք, թե Ձեր հարսանիքի օրը, ռեստորանային համալիրի անձնակազմից ով է  հանդիսանալու պատասխանատու: Եթե այդ օրը ինչ ինչ հարցեր առաջանան, կարևոր է, որ ռեստորանում միշտ լինի մեկը, ով կօգնի Ձեզ  և արագ լուծում կտա ստեղծված իրավիճակին:

«Ռենա» ռեստորանային համալիրի պայմաններին ծանոթանալու համար այցելեք մեզ Մանթաշյան 44/1 հասցեում:

Մաղթում ենք ուրախ ժամանց:

 

 

 

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին