fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Մի քանի պարզ խորհուրդ հարսանեկան տորթի մասին

H. A.

20.07.2017

Հարսանիքի անբաժան մասն է կազմում գեղեցիկ և հետաքրքիր տեսք ունեցող տորթը, որի առաջին կտորը կիսում են նորապսակները: Շատերը փորձում են հարսանեկան տորթն ընտրեն այնպիսին, որ այն իր տեսքով հիշվի բոլորի կողմից: Մեր հոդվածում կարդացեք հարսանեկան տորթի մասին, ինչպես նաև մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն նորապսակներին:

Հարսանեկան առաջին տորթը, որը իրենից ներկայացնում էր քաղցր հաց կամ թխվածք պատրաստված ցորենի ալյուրից, ծագել է հին հռոմում: Իսկ նորապսակների գլխին հացահատիկ լցնելը հիշատակվել է նույնիսկ XIX դարում: Վերջին երկու հարուրամյակում հարսանեկան տորթերը ձևափոխվել են, փոխվել է նաև նրանց դերը հարսանեկան արարողության ժամանակ: Ներկայումս տորթը «հայտնվում է» հարսանեկան արարողության վերջում, ներկայանում է իր ամբողջ շքեղությամ և հայտնում բոլոր հյուրերին, որ նորապսակների կյանքը կլինի քաղցր և հաջողակ:

Հարսն ու փեսան մի դանակով, միասին կտրում եմ տորթը: Այս արարողությունը խորհրդանշում է նրանց ամուսնական կյանքի առաջին միասնական գործը կամ դժվարությունը, որն անցնում են միասին: Կտրելուց հետո հարսն ու փեսան հյուրասիրում են միմյանց տորթի մի կտոր:

Կան երկրներ, որտեղ առաջինը հյուրասիրում են նորապսակների ծնողներին և հայտնում շնորհակալական խոսքեր, որից հետո տորթը կտրատոմ են արդեն բոլոր հյուրերի համար:

Հիմնականում բոլոր երկրներում էլ տորթը կտրելու ժամանակ լինում է հրավառություն, հնչում է գեղեցիկ երաժշտություն և իհարկե, չի կարելի մոռանալ նկարվելու մասին: Այս արարողությունը երկար է տևում, քանի որ բոլոր հյուրերն էլ ցանկանում են նկարվել նորապսակների հետ իրենց տորթի շուրջը:

Օրեցօր շատանում է ընտրության տարբերակները. հրուշակագործները օր օրի զարգացնում և շատացնում են իրենց տեսականին:  Դա, իհարկե, լավ է, սակայն նաև բարդացնում է ընտրություն կատարելը: Նորապսակները կարող են ընտրել ինչպես ըստ ձևի, օրինակ բրգաձև, տափակ, եռանկյունաձև, այնպես էլ ըստ չափի և թեմատիկայի: Եթե նորապսակները ունեն նույն հետաքրքրությունը կամ մասնագիտությունը, ապա կարող են տորթն ընտրել համապատասխան թեմայով: Լինում են դեպքեր, երբ տորթը և վրայի պատկերները հուշում են նորապսակների հանդիպման պատմությունը:

Տորթի վրա տարբեր պատկերներ կարելի է դնել, սակայն մինչ օրս ավելի շատ օգտագործում են փոքրի տիկնիկներ՝ հարս ու փեսայի տեսքով: Տորթը զարդարում են նաև ծաղիկներով, հաղորդելով ավելի բնական տեսք:

Աշխարհում ամենամեծ տորթը ունեցել է 6.8 տոննա քաշ: Այն պատրաստվել է Ամերիկայում գործող <Mohegan Sun Hoteland Casino> հյուրանոցում: Եթե դուք չեք ցանկանում նոր ռեկորդակիր լինել, ապա հարսանեկան տորթը պատվիրելուց հաշվի առեք Ձեր հյուրերի քանակը:

Օգտակար խորհուրդներ

  1. Ընտրեք Ձեր հարսանեկան տորթի ձև: Դա կարող է ունենալ դասական տեսք՝ մի քանի հարկանի կլոր տորթ, կամ համապատասխան ընդհանուր ընտրված թեմային:
  2. Հաշվի առեք տորթի չափը: Պետք չէ պատվիրել հսկայական տորթ միայն զարմացնելու համար: Շատ ավելի գեղեցիկ է լինում, երբ ընտրոմ եք գեղեցիկ և ճիշտ չափի տորթ: Ավելի լավ է, որ Ձեր ընտրած տորթը լինի համեղ: Հավատացեք, համեղ տորթն ավելի կհիշվի հյուրերի կողմից:
  3. Տորթը պատվիրեք մասնագիտացված խանութ սրահներում:
  4. Մի թողեք տորթի պատրաստումը վերջին օրերին: Հնարավոր է, որ Ձեր ընտրած կազմակերպությունը չհասցնի պատրաստել ճիշտ ժամանակում: Ստիպված կլինեք ընտրել նոր կազմակերպություն:Իսկ ինչպիսին է եղել Ձեր հարսանեկան տորթը? Նկարը կարող եք դնել մեկնաբանություններում:

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին