fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Հարսանիք 6 երկրում

H. A.

23.06.2017

Հարսանեկան սովորույթները տարբերվում են յուրաքանչյուր երկրում: Մենք  կարող ենք հանդիպել ամենազարմանալի և նույնիսկ ամենատարօրինակ ավանդույթներին: Սակայն երկրե երկիր շրջագայության ընթացքում կարող ենք հանդիպել նաև շատ հետաքրքիր ավանդույթների, որոնք ցանկանանք փոխառնել նաև մեր հարսանիքների ժամանակ:
Այս հոդվածում ներկայացնում ենք մի քանի երկրի հարսանեկան ավանդույթներից: Իսկ դրանք զարմանալի են, թե՞ տարօրինակ, որոշեք ինքներդ: Ձեր կարծիքը կարող եք գրել մեկնաբանություններում:

 

  1. Հունաստանում հարսնացուի ձեռնոցի մեջ դնում են շաքարի կտոր: Հույները համոզված են, որ այդպես քաղցրացնում են նորապսակների կյանքը:
  2. Անգլիայում, եթե հարսը գտնի իր շորի մեջ մոլորված սարդ, դա վախենալու չի, քանի որ ըստ անգլիացիների սարդը հաջողություն է բերում:
  3. Անգլիացիները պարզել են, որ հարսանիքի համար ամենահաջող օրը՝ չորեքշաբթին է, երկուշաբթի օրը ամուսնանալը խորհրդանշում է լավ ֆինանսական կյանք,  երեքշաբթի օրը՝ ամուսնացողները կունենան ամուր առողջություն, իսկ շաբաթ օրը այդքան էլ բարեհաջող չէ ամուսնանալու համար, սակայն շատ նորապսակներ ընտրում են հենց շաբաթը:
  4. Հնդկատանում, երևի թե բոլոր հարսնացուները կցանկանան իրենց հարսանիքի օրը անձրև տեղա, քանի որ դա հաջողություն է բերում:
  5. Շվեդացի հարսնացուները իրենց հարսանեկան կոշիկի մեջ դնում են կոպեկ: Մի կոշիկի մեջ դնում են ոսկյա կոպեկ, որը հարսնացուին նվիրում է հայրը, իսկ մյուսում՝ արծաթյա, որը նվիրում է մայրը:
  6. Հոլանդիայում նորապսակները իրենց հարսանիքի օրը տնկում են սոճի, որը խորհրդանշում է առատ և բեղմնավոր կյանք:

Ձեր կարծիքով ժամանակակից հայկական հարսանիքի ո՞ր ավանդույթն է, որ տարօրինակ կթվա այլերկրացիների համար:

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին