fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Հարսանեկան քողի մոգական ուժը

H. A.

08.08.2017

Հավանաբար բոլոր աղջիկներն էլ իրենց հարսանական զգեստը ընտրելուց մտածում են հարսանյաց զգեստի և դրա առանձին մասերի առաջացման պատմության մասին, մտածում են նաև դրանց նշանակության և ավանդույթների  մասին:

Այսօր անրադարձել ենք հարսի քողին և նրա նշանակությունը: Ինչի՞  են հարսերը քող կրել որտեղի՞ց է առաջացել քող կրելու ավանդույթը:
Հետաքրքիրչն այն է, որ քողը կրել են և շարունակում են կրել բոլոր երկրներում և բոլոր ազգերի մոտ էլ ունի նույն նշանակությունը:

Ամուսնական քող կրելու երևույթը հայտնի էր դեռ Հին Հռոմում, որտեղ կանայք ծածկվում էին ոտքից գլուխ: Այդ ժամանակաշրջանում տղայի ծնողները թույլ չէին տալիս նրան տեսնել իր հարսնացուին մինչև հարսանիքը, քանի որ հնարավոր էր, որ փեսան, չհամակրելով իր ապագա հարսնացուին՝ հրաժարվեր նրա հետ ամուսնանալու մտքից: Միայն հանդիսության ավարտից հետո փեսացուն իրավունք ուներ բարձրացնելու հարսի քողը և առաջին անգամ տեսնելու նրան:

Նախկինում մարդիկ համողված էին, որ  քողը պաշտպանում է հարսին չար ոգիներից: Նրանք հավատում էին, որ չար ոգիները հարսին կարող են գողանալ եկեղեցի գնալուց այդ իսկ պատճառով էլ քողարկել են հարսի դեմքը: Հարսը իր քողը դեմքից հանում էր միայն արարողության ավարտից հետո:

Ներկայիս քողի տեսքը բավականին տարբերվում է ավելի վաղ օգտագործվող  քողերից:  Այն ուներ մեծ և հաստ կտորի տեսք, որը չէր թափանցում և  ձգվում էր մինչև գետին:

Հետագայում քողին վերագրեցին ևս մի քանի հատկություն: Քողի սպիտակ գույնը խորհրդանշում է հարսի մաքրությունը: Հարսանեկան արարողության ավարտին անցկացվում էր նաև քողի հանման արարողությունը:  Յուրաքանչյուր երկրում այս արարողությունը տարբերվում է, սակայն նշանակությունը ամենուր նույնն է՝ աղջիկը հրաժեշտ է տալիս իր անհոգ աղջկական կյանքին և փոխում է այն ամուսնական և ավելի հասուն կյանքով: Մի քանի երկրներում ըստ ավանդույթի հարսի քողը հանում է փեսան, որը նշանակում է, որ հարսը հնազանդվում է փեսային:  Սակայն եթե հարսը ցանկանում է լինել փեսայի հետ հավասար, ապա քողը ինքն է իր գլխից հանում:

Ընդունված է  քողը  պահել հարսանիքից հետո: Շատ զգույշ պետք է վարվել քողի հետ, որ չվնասվի:  Համարվում էր, որ քողը պահպանում է նորապսակների ընտանիքը չար ուժերից, դժկամությունից և փորձանքներից: Երբ ընտանիքում երեխան հիվանդանում էր, հաճախ ծածկում էին նրան  մոր ամուսնական քողով:

Պետք է հիշել, որ Ձեր հարսանեկան քողը ուրիշը չպետք է փորձի, անկախ նրանից,  թե ինչ բարեկամական կամ նույնիսկ արյունակցական կապ ունեք իրար հետ: Երբ բացի ձեզանից որևէ մեկը փորձում է կամ կրում է Ձեր քողը, ասում են, դա կարող է ընտանիքում վեճեր առաջացնի:

Հայտնի է որ քողը հարսին պաշտպանում է ոչ միայն չար ոգիներից և չար աչքից, այլ նաև իր սեփական վատ կամ բացասական մտքերից:

Աշխարհի ամենաերկար քողը, որը իր երկարությամբ սահմանել է ռեկորդ, եղել է Ռուսաստանի դաշնության Օմսկ քաղաքում, Այն ունեցել է 3.5 կմ երկարություն և արժեցել է 200.000 ռուբլի: Այս քողն օգտագործել են 2013թվականի օգոստոսի 5-ին:

Ներկայումս հեշտ է գտնել տարբեր ոճերի և ձևի քողեր: Սակայն հիշեք, որ նկարիչները հիմնականում նախընտրում են երկար քողեր, որոնց օգննությամբ շատ հեշտ է գեղեցիկ նկարներ ունենալ: Սակայն կարճ քողերն էլ շատ յուրահատուկ են նայվում և հեշտությամբ կարող եք համադրել Ձեր վարսերի հետ, ինչպես նաև կարճ քողը չի թաքցնի ձեր կառուցվածքի և զգեստի ողջ գեղեցկությունը:

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին