fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Հայկական ազգային խոհանոց

H. A.

20.09.2017

Հայկական խոհանոցը հնագույններից մեկն է Ասիայում և ամենահինն է Անդրկովկասում: Սա հաստատում են հնէաբանները, պնդելով, որ հայերը  դեռ 2500 տարի  առաջ արդեն պատկերացումներ ունեին  խմորման և հացաթխման մասին:

Հայկական խոհանոցը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր` պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով։ Եվ հենց կլիմայի և բնաշխարհի ինքնատիպության հետ կապված, բնորոշ է սուր, նրբահամ համեմունքների, առատ աղի, բազմատեսակ կանաչիների, հատիկաընդեղենի, բուսական, կենդանական ծագմամբ յուղերի և ալյուրի կիրառումը:

Հայկական խոհանոցում գրեթե չեն օգտագործվում յուղեր, ճաշատեսակների մեծ մասը պատրաստվում է հալեցված կարագով, իսկ բուսական յուղն օգտագործվում է հիմնականում ձկնային և բանջարեղենային ճաշատեսակներում:
Կարելի է ասել, որ հայկական ավանդական ուտեստը տարբերվում է զանազան համեմունքների առատ կիրառությամբ, բացի ամենատարբեր տեսակի կանաչեղենից, մեծ բազմազանություն են կազմում այն ուտելի բույսերը, որ բնակչությունն օգտագործում է թթու դնելու համար։ Դրանցից մի քանիսը աչքի են ընկնում իրենց յուրահատուկ բուրմունքով և համով։ Պատմական տվյալները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը դարերի ընթացքում մշակովի բանջարեղենին ու կանաչեղենին զուգընթաց գործածել է նաև մեծ քանակության վայրի ուտելի բույսեր։ Վայրի ուտելի բույսերը վիտամինների հզոր տեսականի են պարունակում և նրանց օգտագործումը հայկական խոհանոցի մեջ ֆիզիոլոգիապես հիմնավորված է։ Ժողովրդի կողմից օգտագործվող ուտելի բույսերի տեսակների քանակը շատ մեծ է և կազմում է ավելի քան 300 անուն ուտելի բույսեր։

Հայկական խոհանոցի մեկ այլ առանձնահատկություններից են կծու խորտիկներն ու սննդարար ապուրները:

Ճաշատեսակերում  կիրառվում են սև և կարմիր պղպեղը, սխտորը, մեխակը, դարչինը։ Մյուս առանձնահատկությունը աղի առատ գործածությունն է, որը հնից համարվել է ուտեստի կարևոր տարր։ Հայերը աղի նկատմամբ հատուկ վերաբերմունք են ունեցել։ Աղ ու հացը հյուրասիրության հատուկ հարգանքի նշան էր։

Որպես համեմունք՝ օգտագործվում են նաև չիրը, թթու լավաշը և գինու քացախը։

Ստորև ներկայացնենք նաև հայկական ազգային ուտեստների անվանումերը:

Հարիսա

Մշոշ

Տոլմա

Բորակի

Բորանի

Տարեհաց

Քելեկյոշ

Բազրկանի

Անուշապուր

Պանրախաշ

Թթվեպաս

Կոլոլակ

Մեղրով պյորեկ

Արիշտայով կաթնապուր կամ Համբարձման ապուր

Թաթխան

Քռչիկ

Խաշիլ

Ավելուկ

Բոզբաշ

Կոնչոլ

Ղափամա

Խաշ

Խորոված

Ձկնապուր

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին