fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Հայկական հարսանեկան երգեր

H. A.

07.04.2017

Հայ ժողովուրդը երգող- պարող ժողովուրդ է: Մենք ունենք ժողովրդական երգեր, պարեղանակներ, կատակ-խաղեր բոլոր արարողությունների համար: Այսօր կներկայացնենք ժողովրդական հնագույն ավանդական ծեսի՝ հարսանիքի ժամանակ երգվող երգերի շարք: Այս երգերը պարունակում են ժողովրդական ավանդույթներ, երգվում են ծեսին վերաբերող գործողությունների և մասնակիցների մասին: Օրինակ, երգերը կարող են նվիրված  լինել  փեսային ու հարսին, նրանց ծնողներին, ընկերներին ու ընկերուհիներին, ծեսի մյուս  «դերակատարներին», պարզապես հանդիսականներին, հատուկ արարողություններին (օր.՝ «հարսանեկան ծառի» օրհնելը) և այլն։

երգերի շարքը, ըստ Կոմիտասի կազմված է շուրջ 100 միավորից. դրանք «…թերևս բեկորներն են հայ բնապաշտական շրջանեն մնացած՝ քրիստոնյա քողով պարուրված», քանի որ «Բոլոր երգերու մեջ գիրկընդխառն կերթա մարդկային ու բնության կյանքը։ Կերգվին ամուսնության ու բնության գարունը, որ լուսնեկի ցողով ու արևի շողով կծլի»։

Հարսանեկան երգերը պարունակում են նաև հարսանիքի ժամանակ տիրող հուզական և ուրախ տրամադրությունը՝ ջերմեռանդ աղոթքից մինչև բարեմաղթանքներ, սրամիտ կատակից մինչև վիշտ (հարսի՝ հորական տնից բաժանվելը), անկաշառ ուրախություն ու խրախճանքը։
Հարսանեկան երգերը սկսել են բուն հարսանեկան արարողությունից օրեր առաջ: Օրինակ հարսի ընկերուհիներով հավաքվել և երգերի շուրջ գուշակություններ են արել:
Հատկապես հետաքրքրական են ծաղկոց երգերը, որը երգում էին հարսնացուի մոտիկ ընկերուհիները, ամուսնության  նախորդ գիշերը մինչև լույս, նրան զուգելու, զարդարելու ժամանակ։
Շատ հին ժամանակներից են գալիս «Վարդ, զքե չըմ սիրի» հարսին գովերգող ու մխիթարող և «Դուն հալալ մերիկ» նրա հրաժեշտի երգերը:
Իրենց լուրջ տոնով առանձնանում են փեսային ու նրա ծնողներին նվիրված «Մեր թագվորն էր խաչ» և «Գացեք բերեք թագվորամեր» երգերը,  իսկ անկեղծ հումոր է պարունակում «էն դիզան, տեսեք էն որն ի»  երգ-հանելուկը, որի միջոցով ծաղրում են գյուղի հասարակության անարժան անդամներին և գովերգում փեսային ու հարսին, նրանց մեծարելով որպես «թագավոր» և «թագուհի»։ Մեկ այլ կատակ երգ է «Թագվորի մեր դուրս արի» կատարումը,  որի ժամանակ գովերգում են հարսին և նրա բազում շնորհքները, երպեսզի սկեուրը նրան սիրի և ընդունի:

Հարսանիքի երաժշտությունը ընդգրկում է նաև նրա առանձին դրվագներին հատկացված հատուկ պարերգեր և նվագարանային եղանակներ (սրանցից մեկը Շիրակի շրջանում «Կալոսի պռկեն» սրամիտ անվանումով տարածված զուռնայի հանդիսավոր եղանակն է)։

Գովերգող երգ ունի նաև սկեսուրը, որը երգում է հավաքված հյուրերի համար՝ գովերգելով և հիանալով իր նորահարսով՝ տեսեք տեսեք ինչ հարս ունեմ ես:

Երգերի մեծ մասը չեն պահպանվել մինչ օրս, սակայն  կան երգեր որոնք պահպանվել են կարող եք լսել և ներառեք Ձր հարսանեկան պարեղանակների ցանկում, օրինակ՝

«Թամզարա»-ն, որ ներկայումս երգում են Ինգա և Անուշ Արշակյանները:
«Չեմ կըռնա խաղամ» երգում է Տաթևիկ Հովհաննիսյանը:

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին