fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Ինչպե՞ս սնվել մրսածության ժամանակ

H. A.

07.02.2017

Շատ կարևոր է ճիշտ սնվել: Սնունդը պետք է պարունակի մի շարք վիտամիններ, որոնք դրական ազդեցություն են ունենում մեր օրգանիզմի, իմունային համակարգի, ուղեղի աշխատանքի  համար: Սնունդի միջոցով է, որ ստանում ենք ապրելու համար անհրաժեշտ էներգիա:

Եթե ուշադրություն դարձնենք օրվա սննդակարգին և սնվենք ճիշտ, կունենանք վիտամինային հարուստ պաշար, որն էլ կօգնի չհիվանդանալ: Կան մարդիկ, ովքեր շատ հաճախ են հիվանդանում, հիմնականում պատճառը ցածր իմունային համակարգն է: Բոլորս էլ, արագ ապաքինվելու համար, առաջնահերթ դիմում ենք դեղահաբերի, սակայն կան մթերքներ, որոնք ավելի արագ և հեշտ կօգնեն:
Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

  1. Առաջին հերթին հիվանդ ժամանակ մարդ պետք է ուտի դյուրամարս սնունդ:
    Մրսացության ժամանակ օրգանիզմում մեծանում է էներգիայի կարիքը, որն, առաջին հերթին լրացվում է դյուրամարս ածխաջրերով: Պետք է ուտել վարսակի փաթիլներ, բրնձով շիլա, մեղր, քաղցր մրգեր կամ մրգային հյութեր:

  2. Մրսածության ժամանակ կարևոր է ունենալ ախորժակ, այս պատճառով պետք չէ հիվանդին ստիպելով տալ այն մթերքները, որոնք ինքը չի սիրում և պետք է ջանք գործադրի ուտելու համար: Կարելի է օրվա սննդակարգին ավելացել այն մթերնքերը, որոնք հիվանդը հաճույքով է ուտում:
  3. Օգտագործեք սնունդը  ջրի կամ գոլորշու վրա խաշած: Չի խրախուսվում գազօջախում պատրաստված կամ յուղով տապակած ուտելիքները: Դրանք դժվարացնում են ստամոքսի աշխատանքը, մարսելու համար պետք է  մեծ քանակությամբ էներգիա:  Չի կարելի ուտել նաև կծու և թթու ուտելիքներ: Խորհուրդ է տրվում օգտագործել խաշած սննդամթերքներ, այդ թվում նաև խաշած ձուկ և հավի միս: Ուտելը, հատկապես հիվանդ ժամանակ, պետք է լինի չափավոր և կարգավորված՝ պետք է ուտել քիչ քիչ, օրվա մեջ մի քանի անգամ:
  4. Շատ տաք ուտելիքներից պետք է հրաժարվել:  Շատերը կարծում են, որ մրսածության ժամանակ պետք է ուտել տաք ուտեստներ. դրանք կօգնեն օրգանիզմի տաքացմանը: Սա թյուր կարծիք է, շատ սառը, ինչպես նաև շատ տաք ուտեստները վտանգավոր են: Խրհուրդ է տրվում, որ սառը ուտեստների ջերմասիճանը պետք է լինի 15 °С,  իսկ տաք ուտեստներինը՝ ոչ բարձր քան 65 °С:
  5. Ինչպես ուտելը, այնպես էլ խմելը պետք է լինի կարգավորված: Հիվանդին խորհուրդ է տրվում խմել ոչ քիչ քան 2,5լ հեղուկ օվա ընթացքում: Հեղուկն օգնում է օրգանիզմից արագ դուրս հանել հիվանդ բացիլները: Բացի եռացված ջրից, կարելի է օգտագործել նաև խոտաբույսերով թեյեր և մրգային բնական հյութեր: Ինչպես ուտելիքը, այնպես էլ խմիչքի պարագայում կարևոր է հաշվի առնել ջերմաստիճանը:

    Եթե կոկորդը ցավում է, խմիչքը պետք է լինի գոլ, որպեսզի ավելորդ անգամ չգրգռի վնասված հանգույցները, իսկ եթե գրիպ կամ մրսածություն է, ապա մի քիչ ավելի տաք հեղուկ կարող եք խմել:   Եթե կարողանում եք խմել ալկոհոլ և  չունեք ալերգիա, լավ միջոց է նաև թեյի մեջ ավելանել 30-40 մլ կոնյակ, բնական սպիտակ կամ կարմիր գինի:

Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ թեմաները՝
10 Առողջ ընդմիջում

Սուրճի պատրաստման եղանակները տարբեր երկրներում

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին