fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Ինչպե՞ս ընտրել հարսանեկան ճիշտ կոստյում

H. A.

01.02.2017

Հարսի զգեստին մեծ նշանակոթյուն և ուշադրություն են դարձնում: Նույնիսկ հարսանիքից ամիսներ առաջ սկսվում է հարսանեկան զգեստի ընտրությունը, իսկ փեսայի կոստյումը հիմնականում կարվում կամ գնում են վերջին օրերին: Սա, իհարկե նաև կանանց և տղամարդկանց բնավորության տարբերույուններից է լինում: Սակայն ճիշտ և լավ կոստյում ընտրելն այդքան էլ հեշտ չէ:
Ներկայացնում ենք մի քանի <կանոն>, որոնք կօգնեն հարսանկան կոստյումի ընտրության ժամանակ:

  1. Փողկապի լայնությունը պետք է լինի դարձածալի լայնությանը հավասար: Շատ կարևոր է համաչափությունը:
  2. Ներկայումս ավելի օգտագործելի են դարձել ավելի նեղ փողկապները, սակայն չի կարելի ասել, որ ավելի լայն փողկապներն նորաձև չեն: Ընտրություն կատարելիս ընտրեք այն փողկապն որն ավելի հարմար է Ձեզ:
  3. Փողկապն պետք է լինի Ձեր վերնաշապիկից ավելի մուգ:
  4. Փողկապն պետք է լինի այնքան երկար, որ հազիվ հասնի գոտուն կամ, մի փոքր ավելի կարճ:
  5. Թաշկինակի համար նախատեսված գրպանն ավելացնում է հմայք, պետք է հիշել, որ թաշկինակի գոյնը չպետք է լինի փողկապի գույնին:
  6. Կոստյումն փորձելիս առաջինն ուշադրություն դարձրեք ուսերի հատվածին: Ուսերի հատվածը պետք է լինի իդեալական:
  7. Գոտին պետք է լինի բարակ և կոշիկների գույնին:
  8. Եթե չեք ուզում  ունենալ գործնական տեսք ընտրեք մեկ կոճակ ունեցող կոստյում:  Իսկ երկու կոճակով կոստյումներն ավելի գործնական տեսք կհաղորդեն Ձեզ:
  9. Միշտ նստլուց առաջ արձակեք կոճակը, այլապես շատ հեշտ կկորցնեք այն:
  10. Եթե հարանիքի համար ընտրել եք բաճկոն, ապա արձակեք վերջին կոճակը:
  11. Վերնաշապիկի թևքերը ընդամենը մի քանի սանտիմետր պետք է երևան:
  12. Ուշադրություն դարձրեք նաև գուլպաներին: Պետք է լինեն այնքան երկար, որ նստելուց չերևա Ձեր ոտքը:
  13. Կոստյումը պետք է լինի այնքան երկար որ ծածկի տաբատի շղթայի հատվածը:
  14. Ավելի շքեղ տեսք է ստանում Ձեր  հագուստը, եթե տաբատի ծայրերը հազիվ են հասնում կոշիկներին:
  15. Եթե նախընտրում եք հագնել նաև շապիկ, այն պետք է չթափանցի վերնաշապիկի տակից:Հույս ունենք մեր ընտրած խորհուրդները կօգնեն Ձեզ:

Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ թեմաները
Հարսանեկան ավանդույթներ աշխարհի տարբեր մասերից

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ (Մաս2)

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին