fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Ինչ ուտել պահքի ժամանակ

H. A.

11.03.2017

Արդեն սկսվել է մեծ պահքը, որն իրենից ենթադրում է սննդակարգի փոփոխություն: Պետք է նշել, որ պահքը միայն սննդակարգի փոփոխություն չէ: Յուրաքանչյուրը պետք է հիշի առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից ազատվելու մասին, հեռու մնալ վարկաբեկելուց և ստախոսությունից, կարևորէ անել աստվածահաճո և առաքինի գործեր: Պահքի ժամանակ կարևոր է նաև մոռանալ շատակերության մասին: Պետք է ուտել այնքան, որ բավարար լինի կշտանալու համար:

Պահքի ժամանակ սննդակարգից հանում են կենդանական ուտեստները

  • Միս և մսամթերք
  • Կաթնամթերք
  • Թռչնեղեն
  • Ձու
  • Ձկնեղեն

Ինչ է կարելի ուտել:

Պահքի շրջանում հիմնականում օգտագործում են բուսական աղցաններ
ընդեղեն, փլավներ (ոսպով և բրնձով, մակարոն), որոնք պատրաստված են բուական յուղով կամ խաշած են առան կարագի, շիլաներ, միրգ և բանջարեղեն, սունկ, հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոլոռ, սիսեռ, ոսպ), կամ դրանցով պատրաստված պասուց տոլմա, ապուրներ (սնկով, լոբով, սիսեռով, ավելուկով, դդումով):

Մի քանի ուտելիք, որոնք գրեթե միշտ, հարց են առաջացնում մարդկանց մոտ, կարելի է ուտել թե ոչ:  Օրինակ՝
Ձուկը,
գինին,
թթխմորը,
մարգարինը,
մեղրը:
Ասենք, որ նշված բոլոր սնունդներն էլ կարելի է օգտագործել բացի ձկնեղենից:

Մեղրը կենդանական չի համարվում, քանի որ մեղուն այն հավաքում է ծաիկներից, իսկնեկտարը պահում բերանում: Մարգարին նույնպես կարելի է օգտագործել, քանի որ ի տարբերություն կարագի այն բուսական ծագում ունի:

Պահքի ժամանակ կարևոր է լինել ավելի բարյացակամ, օգնող, կարեկող շրջապատի հանդեպ: Չի կարելի ստել, վարկաբեկե:

Սխալ կարծիք կա, որ պասը նպաստում է նիհարելուն: Դա այդպես չէ, քանի որ հիմնականում մեր օրգանիզմը ստանու է նույն քանակությամբ կալորիաներ այլ սնունդի միջոցով, օրինկ, ոսպը պարունակում է նույնքան կալորիա, որքան միսը:
Իհարկե, պետք է նշել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսանկյունից, մասնավորաբար Մեծ Պահքի շրջանում, քանի որ գարնանամուտն առանց կենդանական, ճարպային սննդի անցկացնելը դրական ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա:

Ռենա ռեստորանային համալիրից կարող եք պատվրել նաև պասային սնունդ:

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին