fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Իսպանական հարսանիք

H. A.

14.08.2017

Իսպանիան հայտնի է իր հետաքրքիր և զարմանահրաշ մշակույթով: Իսպանիայում մեծ ուշադրություն են դարձնում  ավանդույթներին և դրանց պահպանմանը: Այստեղ ավանդույթները, ազգային տոները տարբերվում են եվրոպական շատ տոներից իրենց բնույթով, տոնելու ձևով և գունառատությամբ: Բացի երկրի ընդհանուր սովորույթներից յուրաքանչյուր քաղաք և նույնիսկ ամենափոքր գյուղն ունեն իրենց հատուկ սովորույթներն ու ավանդույթները, որոնք միշտ պահպանվում են և տոնվում են: Բոլոր սովորույթները փոխանցվում են սերնդե-սերունդ՝ պահպանելով իրենց հարատևությունը:

Իսպանիական հարսանեկան արարողությունը նույնպես ունի իր յուրահատկությունը: Հավատացյալ մարդիկ նախընտրում են ամուսնանալ եկեղեցիում: Եկեղեցիում, ինչպես նաև քաղաքապետարանում ամրագրած ամուսնությունը,  համարվում է պաշտոնական գրանցում:

Ամուսնանալուց առաջ զուգերը հաճախում են եկեղեցուն կից հատուկ դպրոց՝ նախատեսված հենց հարսնացուների և փեսացուների համար: Այստեղ զույգերն հաճախում են 3 դաս, որոնցից յուրաքանչյուրը տևում է  2-3 ժամ և հիմնականում կազմակերպվում է շաբաթ կամ կիրակի օրերին: Դասերի ժամանակ զույգերին ներկայացվում է ընտնեկան ճիշտ կյանքը ըստ եկեղեցու և ընտանիքում ապրող յուրաքանչյուրի դերը: Կատակների և ուրախ ասույթների միջոցով քահանաները ներկայացնում են կնոջ և տղամարդու դերը ընտանիքում: Դպրոցն ավարտելուց զույգերին տրվում է վկայական, որը նաև ամուսնության թույլտվություն է:  Այս փաստաթուղթը շատ կարևոր է ամուսնությունը եկեղեցում գրանցելու համար, գրեթե այնքան, որքան անձնագիրը:

Հարսանիքին սկսում են պատրաստվել  հիմնականում մի տարի առաջ, քանի որ նախապատրաստական աշխատանքները պատասխանատու և բարդ գործընթաց են:

Հարսանիքին պատրաստվելը հիմնականում սկսվում է հարսանյաց զգեստից: Իսպանիայում հարսնացուները նախընտրում են, որ իրենց  զգեստը  կարվի հենց իրենց համար: Այստեղ զգեստը հիմնականում վարձույթով չեն վերցնում:
Նախկինում իսպանական հարսանյաց զգեստը եղել է սև գույնի, սակայն վերջին ժամանակներում իսպանացիները նույնպես կրում են սպիտակ զգեստ:

Իսպանիայում հարսանիքիների ժամանակ նախապատվությունը տրվում է կենդանի երաժշտությանը, նույնիսկ եկեղեցու արարողության ժամանակ: Եկեղեցում, արարողության ավարտին, երբ արդեն քահանան օրհնել է նորապսակներին, փեսան 13 ոսկյա կոպեկ իր ձեռքից լցնում է հարսնացուի ափի մեջ և աղոթք կարդում, նույնը անում է նաև հարսը: Այս գեղեցիկ արարողությունը արվում է նորապսակների հարուստ կյանքի համար և նշանակում է այն, որ այդ պահից նրանց հարստությունը ընդհանուր է:

Եկեղեցուց հետո սկսվում են անվերջանալի պարերը:

Հարսանյաց սրահը՝ որտեղ և անցնում է ողջ ուրախությունը, հարուստ է գունազարդ ձևավորումներով: Հարսանիքը տևում է մինչև հաջորդ օրը առավոտյան: Ողջ օրը հնչում է բազմաժանր երաժշտություն, դե իհարկե նաև իսպանական ազգային երգեր:

Հարսի ընկերուհիները ցանկանում են  դիպչել հարսի զգեստին, քանի որ այսպես հարսը տարածում է իր հաջողությունը: Փեսայի ընկերները վերցնում են փեսայի փողկապից մի կտոր, այդ իսկ պատճառով տոնակատարության ավարտին փեսայի փողկապը գրեթե չի լինում:

Ամուսնանալուց հետո կինը չի գրանցվում ամուսնու ազգանունով:

Նշենք նաև, որ երեխաները չեն կրում միայն հոր ազգանունը, ինչպես ընդունված է Հայաստանում, այլ կրում են 2 ծնողների ազգանունը: Օրինակ, եթե հոր ազգանունը Խիմենեզ Լոպեզ է, իսկ մոր ազգանունը Գուտերեզ Ֆերնանդեզ, ապա իրենց երեխաները կկրեն Խիմենեզ Գուտերեզ, կամ Գուտերեզ Խիմենեզ ազգանունը: Նախկինում պարտադիր էր, որ առաջինը նշվի հոր ազգանունը, իսկ հիմա պարտադիր չի և ծնողներն են որոշում, թե  ինչպես կհնչի իրենց երեխայի ազգանունը:

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին