fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

ԻՆչպես են նշում ծննդյան տոնը Իտալիայում

H. A.

21.07.2017

Իտալացիները հայտնի են իրենց զվարթ բնույթով: Նրանք տոնում ն ընտանեկան և ազգային բոլոր միջոցառումները մեծ շուքով և փորձում են ամեն ինչ անել համապատասխան ավանդույթներին: Ցանկացած տոնի ժամանակ կարևորվում է, որ բոլորը ուրախանան և վայելեն իրենց օրը:

Հայաստանում ընդունված է տեղափոխել ծննդյան օրը, նշել այն ավելի հարմար օր, օրինակ շաբաթվա հանգստյան օրերին: Իտալիայում դա ընդունված չէ: Շատ հազվադեպ կարելի է հանդիպել, որ իտալացին տեղափոխի իր ծննդյան օրը:

Մանկական հոբելյարները լինում են շատ գունեղ: Իտալական ծննունդների ժամանակ կարելի է հանդիպել բոլոր ուրախ գույներն ու գույների բոլոր երանգները:

Եթե ծննդյան տոնը նշվում է տանը, ապա հյուրերը իրենց նվերները դնում են հատուկ նվերների համար նախատեսված սեղանիկի վրա, որը իհարկե զարդարված է գունավոր ժապավեններով և գեղեցիկ սավանով: Երեկոյի վերջում, ծափահարությունների ներքո բացվում են բոլոր նվերները: Իտալիայում սովորություն չկա գաղտնի պահել նվերները կամ միայնակ նայել:  Նվերները բացում են բոլորի ներկայությամբ, սա ևս ուրախության  մաս է կազմում, որը նույնպես կիսում են հյուրերի հետ:

Չնայած, որ  իտալացիները սիրում են յուրաքանչյուր տոն դարձնեն իրական հրավառություն, կարելի է ասել, բացառություն է կազմում երեխայի ծնվելու օրը: Այս օրը նշում են միայն տան անդամներով:

Իտալացիները իրենց ծննդյան տոնին չեն հրավիրում միառժամանակ և՛ ընկերներին, և՛ բարկամներին: Բարկամների համար տոնը նշվում է մեկ ուրիշ օր, հիմնականում տանը:

Ինչ կարելի է նվիրել իտալացիներին իրենց ծննդյան օրը:

Նախ և առաջ նշենք, որ իտալացիները սովորաբար թանկարժեք նվերներ չեն նվիրում միմյանց: Կարելի է նվիրել գիրք, լավ ֆիլմերի կամ երգերի սկավառակ, փոքր զարդատուփ և այլն: Իտալիայում կարևորվում է այն, որ հոբելյարը դրական հույզեր ապրի նվերից: Բացի նվերներից շնորհավորական խոսքերը նույնպես լինում են ոչ շատ ճոխ, բավական կլինի նույնիսկ միայն  «Ծնունդդ շնորհավոր» ասելը: Իտալիայում գնահատվում է ուշադրությունը, այսինքն կարևոր է, որ շնորհավորել եք, և շնորհավորել եք սրտանց իսկ երկար–բարակ ճառ ասելը պարտադիր  չէ, հատկապս եթե այդ խոսքերը անկեղծ չեն:

 

 

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին