fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

10 Առողջ ընդմիջման տարբերակ

H. A.

01.02.2017

Հաճախ, զբաղված լինելով աշխատավայրում, մենք չենք հասցնում ընդմիջում անել, կամ լավագույն դեպքում, ընդմիջումն անում ենք շատ արագ, ուտելով ինչ-որ բան:
Ներկայացնում ենք 10 օգտագար սնունդ, որոնք նաև լավ ընդմիջում են զբաղված ժամանակ:

  1. Խնձոր
    Խնձորը համարվում է արագ կշտանալու ամենալավ միջոցներից մեկը, քանի որ պարունակում է շատ վիտամիններ և հանքային նյութեր: Նշենք նաև, որ խնձորը շուտ սովածացնում է:
    Խնձորը շատ օգտակար է և ունի օրգանիզմը մաքրող հատկություն: Հավանաբար լսել եք <an apple a day keeps the doctor away> ամերիկյան հայտնի արտահայտությունը, որը նշանակում է «Օրը մեկ խնձոր և մոռացեք բժշկի մասին»:  Բժիշկները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում ուտել ամենաքիչը երկու խնձոր: Լավ կլինի այն ուտել առավոտյան, կամ ավելացնել շիլաների մեջ:
  2. Բանան
    Բանանը նույնպես օգտակար մրգերի շարքին է դասվում, այն համարվում է  օրգանզմին կալիում մատակարարող մթերքներից մեկը: Բանանը կարգավորում է արյան ճնշումը և սրտի նորմալ աշխատանքը: Սակայն չի կարելի չարաշահել բանանը, քանի որ այն խնդիր կդառնա հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն ստամոքսի խնդիրներ:
  3.  Թուզ
     Թզի չիրը մաքրում է արյունն ու կարգավորում սրտի աշխատանքը: Շատ օգտակար է, հատկապես ձմռանը, երբ քիչ են թարմ մրգերը: Խորհուրդ է տրվում ուտել բնական եղանակով պատչաստած չորամրգեր, քանի որ նրանք չեն պարունակում հավելյալ շաքարավազ:
  4. Կարմիր բիբար
    Կարմիր պղպեղն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, հատկապես վիտամին A և C, որոնք նպաստում են թարմ և գեղեցիկ մաշկ ունենալուն: Եթե ցանկանում եք, որ կերակուրը լինի հագեցնող, ապա կերակուրի հետ անպայման օգտագործեք նաև կտրատած բիբար:
  5. Գազար
     Գազարն առողջ ընդմիջման անբաժան մասը պետք է կազմի: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, որը կարգավորում է ամբողջ օրգանիզմի աշխատանքը: Խորհուրդ է տրվում գազարն օգտագործել ձիթայուղի կամ թթվասերի հետ, որպեսզի ամբոջությամբ մարսվի:
  6. Բնական մուգ շոկոլադ
     Քաղցրակերների համար մուգ շոկոլադն ամենալավ ընդմիջումն է: Մուգ շոկոլադն ավելի լավ է, քան ցանկացած այլ հրուշակեղեն: Պետք է հիշել, որ շոկոլադն իր մեջ պարունակում է շաքարավազ: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ուտել 57 գրամ շոկոլադ:
  7. Բուսական թեյ
    Բուսական թեյը հագեցնում է քաղցն ու ծարավը:  Այս թարմացնող խմիչքը կարելի է խմել առավոտյան, ցերեկը և նույնիսկ երեկոյան, միայն պետք է վստահ լինեք, որ թեյը չի պարունակում կոֆեին:
  8. Կանաչ աղցան
    Աղցանները պատրաստված կանաչ բնամթերքներից համարվում են առողջ սնունդ, քանի որ հեշտ են մարսվում և հագեցնում են քաղցը: Այս աղցաններն օրգանիզմին  հաղորդում են էներգիա, կենսունակություն: Գիտնականները պարզել են նաև, որ կանաչ գույնը դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա:
  9. Դդումի կորիզներ
    Դդումի կորիզներն իրենց մեջ պարուակում են մագնեզիում, կալցիում, երկաթ, սպիտակուցներ և վիտամին B, որի շնորհիվ ոչ միայն նպասում են օրգանիզմում քաղցի հագեցմանը, այլ նաև բարձրացնում են աշխատունակությունը:
  10. Վարսակով շիլա
     Վարսակով շիլան անգլիացիների ավանդական նախաճաշն է: Այն ոչ միայն հագեցնում է, այլ նաև օրգանիզմը հարստցնում խիստ անհրաժեշտ վիտամիններով: Շիլային կարելի է ավելացնել  սիրած մրգեր կամ դարչին, որոնք կերակուրին կհաղորդեն ավելի հաճելի համ:

Առողջ ընդմիջումը լավ օրվա գրավականն է: Նույնիսկ, եթե շատ զբաղված եք, աշխատեք սնվել առողջ և օգտակար կերակուրներով:

ՁԵզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ թեմաները՝

Ինչպես սնվել մրսածության ժամանակ

Ինչպես են խմում թեյը տարբեր երկրներում

Ինչ ուտել երեկոյան

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին