fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Մրսածության դեմ պայքարող մթերքներ

H. A.

20.02.2017

Արդեն խոսել ենք ինչ կարելի է ուտել մրսածության ժամանակ, շուտ ապաքինվելու համար: Կան նաև մթերքներ, որոնք կօգնեն չհիվանդանալ: Այս մթերքները բարձրացնում են իմունիտետը, օրգանիզմին հաղորդում են էներգիա և պայքարում վիրուսային բացիլների դեմ: Ներկայացնենք հիմնական օգտակար մթերքները, որոնք կարող եք օգտագրծել ամեն օր, եթե չունեք ալերգիաներ կամ եթե հակացուցված չեն առողջական խնդիրներից ելնելով:

Սխտոր

Ամենաօգտակար մթերքներից մեկը սխտորն է: Սխտորն ոչնչացնում է ոչ միայն գրիպի վիրուսները, այլ նաև այլ վտանգավոր բացիլներ մեր օրգանիզմից: Համարվում է մրսածությունից ամենալավ պաշտպանը:  Չնայած սխտորի օգտակար հատկությունների, բժիշկների մի մասը խորհուրդ չի տալիս օգտաործել սխտորը մեծ քանակությամբ:

Սոխ

Սոխն ոնի բացիլներն վերացնող հատկություն: Ոչ բոլորն են կարողանում սոխ ուտել, այն մարդիկ, ովքեր չեն կարողանում սոխ ուտել, նրանք դիմում են այլ մեթոդների, օրինակ՝ «խմում են»: Խմելու համար նախ անցկացրեք սոխը քերիչով, վրան ավլացնել 0,5 լ կաթ, թողնել 20 րոպե: Խմել տաք վիճակում: Ավելի լավ կլինի, եթե խմեք քնելուց առաջ: Սակայն հիշեք, որ սոխը և սխտորը պետք է օգտագործել զգուշությամբ, հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն ստամոքս –աղիքային խնդիրներ (օրինակ գաստրիտ):

Ալոե և մեղր

Շատ օգտակար է մրսածության ժամանակ խմել ալոեի հյութը մեղրով: Պատրաստման համար վերցրեք  ալոեի ներքևի տերևները (որոնք մոտ 3-5 տարեկան են), քանի որ դրանք լինում են ավելի հաստ և պարունակում են շատ հեղուկ: Տերևը մոտ 2 գիշեր պահում են սառնարանում, որից հետո լվանում են և քամում են հեղուկը : Հեղուկը խառնում են մեղրի հետ (1:2): Անհրաժեշտ է խառնուրդը պահել սառարանում 3-4 օր , որից հետո խմել 1 -ական ճաշի գդալ, օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Մեղր

Մեղրը կարող եք օգտագործել նաև առանձին:
Բոլորին հայտնի է մեղրի բուժիչ հատկությունները: Մեղրն ունի իմունիտետն բարձրացնելու հատկություն: Օգտագործեք 2 թեյի գդալ մեղր, որը նվազեցնում է գիշերային հազը և նպաստում քնելուն:  1 գդ մեղրին ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:

Կիտրոն

Կիտրոնը  պարունակում է վիտամին С, որը կարգավորում է իմունային համակարգը: կիտրոն կարող եք ավելացնել թեյի մեջ, ինչպես սովորաբար բոլորս էլ անում ենք, կարող եք նաև պատրաստել  տաք լիմոնադ: Այն կփափկեցնի կոկորդը և կմաքրի արյունը:

Հավի մսով ապուր

Դեռ XII դարում հավի մսով ապուրը համարվում էր ամենաուժեղ դեղատոմսը գրիպը բուժելու համար: Պարզվել է, որ ապուրն իսկապես ունի հակաբորբոքային հատկություն, ինչպես նաև նպաստում  է շնչառական օրգանների մաքրմանը: Ավելի հեշտ մարսվող են նաև բանջարեղենային ապուրները, նրանք նույնպես օրգանիզմին տալիս են էներգիա:

Խոտաբույսեր

Կանաչ կամ սև թեյին կարելի է ավելացնել նանայի տերևներ կամ լիպայի ծաղիկներ: Այս միջոցը չի զիջում ազնվամորու մուրաբայով թեյին, որը հայտնի է իր բուժիչ հատկություններով: Կարող եք նաև երիցուկի թուրմով ողողումներ անել: Երիցուկն նույնպես ունի հակաբորբոքային հատկություն:

Նարնջի հյութ

Բժիշկներն հայտնաբերել են, որ վիտամին С-ն, որն առկա է նարնջի հյութի մեջ, կարող է արագացնել ապաքինումը: 1000 մգ վիտամին С, եթե օգտագործեք ամեն 6 ժամը մեկ, նպաստում է արագ ապաքինմանն ու բարդությունների կանխարգելմանը:

Կիվի

Կիվին նույնպես պարունակում է վիտամին С: Երևի կզարմանաք, բայց կիվին պարունակոմ է ավելի շատ վիտամին C քան ցիտրուսային մրգերը: Կիվին շատ օգտակար է հատկապես շնչառական վարակների դեմ պայքարի ժամանակ:

Եղեք առողջ 😉

Սնվեք առողջ

 

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին