fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Նախաամուսնական պատրաստություններ

H. A.

29.03.2017

Բոլորն էլ պատկերացնում են իրենց հարսանիքը նախապես, թե ինչ տեսք են իրենք ունենալու այդ օրը, ինչպես է զարդարված լինելու սրահը, որտեղ է ընթանալու միջոցառումը և այլն: Սակայն, երբ արդեն մոտ է ամենաերջանիկ օրերից մեկը՝ հարսանիքի օրը, այնքան գործ է առաջանում, որ շատ կարևոր է չմոռանալ ոչ մի մանրուք: Պետք է հասցնել ամենինչ ճիշտ ժամանակին:   Կարծում ենք, այս հոդվածը կօգնի Ձեզ

  • Հստակ իմացեք, ինչքան գումար եք պատրաստ տրամադրել ողջ կազմակերպչական աշխատանքների համար:
  • Կազմեք հարսանիքին հրավիրվող անձանց ցուցակը նախապես: Ճիշտ  է, այդ ցուցակը կփոփոխվի, բայց Ձեզ  կօգնի իմանալ հյուրերի մոտավոր քանակը:
  • Ընտրել հարսանյաց սրահը և ամրագրել այն նախապես: Հատկապես, եթե ձեր հարսանիքը պլանավորում եք աշնան ամիսներին, պետք է սրահը մի քանի ամիս առաջ ամրագրել:
  • Երևի թե, հարսանիքի ամենակարևոր պարագան զգեստն է: Մի թողեք զգեստի ընտրությունը վերջում: Զգեստի հետ ընտրեք նաև զգեստի պարագաները՝ թագը, եթե կրելու եք, քողը, պայուսակը, ծաղկեփունջը:  Ընդ որում շուտ պետք է ընտրել ոչ միայն հարսնացուի հարսանեկան զգեստը, այլ նաև փեսայի կոստյումը:
    Պետք է ճիշտ ընտրություն կատարել, հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք: Քանի որ ողջ օրը լինլու եք նույն զգեստով, պետք է այն շատ հարմար լինի թե՛ պարելու, թե՛ նստելու համար:
  • Հարսանյաց հագուստի ընտրության հետ մեկտեղ ընտրեք նաև հարսանյաց «արդն ու զարդը»՝ գինու բաժակները, մատանիների սկուտեղը, զամբյուղները, տարոսիկները (Կարող եք պատրաստել նաև ձեր ձեռերով) և ամանները, որոնք ամուսնացած զույգը կոտրում է փեսայի տուն մտնելուց: Եթե ընտրել եք թեմատիկ հարսանիք, կարող եք ընտրել նաև սրահը զարդարելու համար նախատեսված պարագաներ:
  • Ընտրեք զագսը և եկեղեցին որտեղ գրանցելու եք Ձեր ամուսնոթյան փաստը և հերթագրվեք: Հնրավոր է, որ Ձեզ չհաջողվի նույն օրը գրանցվել և՛ զագսում, և՛ եկեղեցում: Հոգ չէ, զագս կարող եք գնալ միայն դուք կամ Ձեր ընտանիքի անդամների հետ: Բացի դա, հարսանիքի օրը շատ հագեցած է, եթե հնարավորություն կա գնալ զագս մեկ ուրիշ օր, ապա կարող եք օգտվել այդ հնարավորությունից:
  • Հերթը հրավիրատոմսերինն է: Կարող եք գեղեցիկ հրավիրատոմսեր պատվիրել, կամ պատրաստել ինքներդ, Ձեր իսկ նկարով: Բոլոր հյուրերին ուղարկեք հրավիրատոմսերը նախապես, որտեղ նշված է հանդիսության օրը, ժամը և վայրը: Եթե կազմակերպել եք թեմատիկ հարսանիք, ապա այդ մասին նույնպես նշեք, որպեսզի Ձեր հյուրերը ներկայանան համապատասխան զգեստով:
  • Այս բոլոր գործերի մեջ մի մոռացեք լուսանկարչի մասին: Անպայման նախապես զրուցեք նկարչի հետ, ասեք, թե ինչ նկարներ եք ցանկանում ունենալ, միասին մտածեք լուսանկարվելու տեղը: Ներկայումս հիմնականում ընտրում են գողեցիկ, կանաչապատ այգիները կամ քաղաքից դուրս գտնվող տարածքներ: Այգիների դեպքում անպայման պետք է ունենաք նկարահանում անցկացնելու թույլտվություն:
  • Պետք է մտածել նաև մեքենայի մասին: Հիմնականում փեսան կամ հարսն են վարում իրենց ամուսնական մեքենան, սակայն հաշվի առեք, որ այդ օրը բացի լարված լինելուց նաև կհասցնեք հոգնել, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս աավելորդ անգամ չլարվել: Եթե չեք ուզում, որ Ձեր ընտանիքի անդամները վարեն Ձեր ամուսնական մեքենան, ապա կարող եք վարձել մեքենա: Այստեղ հաշվի առեք, թե ով է լինելու մեքենայում, միայն ամուսնացող զույգը, թե նաև հարսնաքուրն ու խաչեղբայրը, կամ նաև ծնողները:
  • Մեքենան ամրագրելուց  հետո, մտածեք նաև Ձեր ամուսնական առաջին պարի մասին: Գտեք պարուսույց, ով Ձեզ կսովորեցնի գեղեցիկ պար, որն էլ կլինի Ձեր ամուսնական կյանքի առաջին պարը: Սակայն առաջնահերթ մտածեք երաժտության մասին:
  • Ընտրեք նաև երաժիշտ կամ DJ, ով կերգի/կնվագի հարսանյաց սրահում: Հիմնականում հարսանյաց սրահները առաջարկում են երաժիշտների, որով էլ ցանկանում են օգնել Ձեզ բազմահազար գործերում: Հաշվի առեք, որ օրվա ուրախությունը կախված է նաև երաժիշտից:
  • Իմացեք թե Ձեր հարսանիքի օրը, ով է հարդարելու Ձեր վարսերը: Շատ կարևոր է, ունենալ կոկիկ և գեղեցիկ տեսք: Հատկապես հարսնացուները պետք է նախապես որոշեն, թե  ով է վարսահարդարը լինելու:
  • Մի մոռացեք  հարսանեկան մատանիների մասին: Մատանին կարող է լինել սպիտակ կամ դեղին ոսկուց: Տրամադրեք ժամանակ, որպեսի բազում առաջարկներից կարողանաք ընտրել հենց Ձեր տարբերակը: Մատանիները կարող եք նաև պատվիրել: Պատվիրելուց կարող եք նաև ներսի կողմում գրություն թենել:
  • Հարսանյաց սրահում ուտելիք պատվիրելուց բացի, մի մոռացեք տորթի մասին: Եթե նախապես սկսեք զբաղվել այն հարցով, թե որ կազմակերպությունը  պետք է պատրաստի Ձեր հարսանեկան տորթը, ապա հնարավորություն և ժամանակ կունենաք նաև փորձել տվյալ կազմակերպության արտադրանքը, որոշումն ավելի ճիշտ կայացնլու համար: Ամեն դեպքում իմացեք,որ տորթը պետք է պատվիրել նախապես նույնիսկ 1 կամ 2 շաբաթ առաջ:
  • Օրերը մոտենում են և արդեն քիչ ժամանակ է մնացել բուն հարսանեկան օրվան: Մտածեք, թե ինչպես, ինչ հաջորդականությամբ են նստելու Ձեր հյուրերը
  • Հարսի և փեսայի հետ նույն սեղանին նստում են հարսնաքուրը և խաչեղբայրը : Հարսնաքուրը հարսանյաց արարողության ամբողջ ընթացքում հարսի օգնականն է, այդ իսկ պատճառով ընտրեք այնպիսի հարսնաքուր, որ կարողանա ճիշտ պահին ձեզ օգնի:

Ահա և վերջ: Դուք հասցրեցիք պատրաստել ամենինչ Ձեր  «հատուկ»  օրվա համար: Մաղթում են հաճելի ժամանց:

Եթե ունեք հարցեր, կարող եք գրել մեզ [email protected] էլ կայքին կամ մեր ֆեսբուքյան էջին՝ https://web.facebook.com/rena.restaurant/ մենք անպայման կօգնենք:

 

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին