fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Ներկված հավկիթների ավանդույթները

H. A.

11.04.2017

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդ մասնակիցն է պահում ձվի  ծայրը և մյուսը զարնում։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում, իսկ ուտում են կոտրված հավկիթը։ Ավանդույթ է նաև  Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների մեջ և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։ Հայերի մոտ տոնը զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի՝ գիշերահավասարի օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը։ Ըստ ավանդության՝ այդ օրն արի հայերը հաղթեցին ստորերկրյա չար աստծուն և փրկեցին Հազարան հավքին, որն էլ բույն շինելով Արարատի լեռներին՝ բազմագույն ձվեր ածեց, մարդկանց պարգևելով հույս ու ուրախություն։ Արի հայերն այդ օրը սկսում են իրենց գարնանային վար ու ցանքը ավելի զորանալով Վահագնով, իսկ մանուկները գունավոր ձվերը ձեռներին երգում-պարում են ու ձվախաղ անում։
Հայաստանում Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կտոնվի ապրիլի 16-ին:

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին