fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Պահք

H. A.

09.02.2017

Եկեղեցական տոնացույցի համաձայն, տարվա ընթացքում կան օրապահքեր  և շաբաթապահ, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է, որը տևում է Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատիկ) տոնի նախօրեն: Այս տարի կսկսվի փետրվարի 27-ից և կտևի մինչև Ապրիլի 16-ը, ներառելով նաև Ավագ Շաբաթը:

40-օրյա պահքը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության  և ապաշխարության շրջանը, երբ իր մկրտությունից հետո Հիսուսը «հոգով անապատ առաջնորդվեց ու 40 օր փորձվեց սատանայից՝ չուտելով ու չխմելով այդ օրերին»:

Պահքն օգտակար է բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Շատերը կարծում են, որ պահքը սննդային այնպիսի օրակարգ է պահանջում, որից կնիհարեն: Սակայն դա թյուրիմածություն է:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, մրգեր, բանջարեղեն, հատիկավորներ: Մսամթերքից և կենդանական ծագում ունեցող այլ մթերքներից` օրինակ ձու, կենդանական յուղ, կաթնամթերք, պետք է հրաժարվել: Մեծ Պահքի շրջանում չի կարելի է օգտագործել նաև ալկոհոլ պարունակող խմիչքներ:

Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից մաքրվելն է: Այս շրջանում արգելվում է ստախոսությունը, չարախոսությունը, վատաբանելը, պետք է հրաժարվել վատ սովորություններից:

Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մասին հիշել: Այս մասին Եզնիկ Կողբացին  ասել է. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները,  Հայաստանյայց Եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք:

Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիքներ գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման, և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց դա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո` հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը:

Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ թեմաները

10 Առողջ ընդմիջման տարբերակ

Թաբուլե

 

 

 

 

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին