fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Պասուց տոլմա

H. A.

02.04.2017

Պասուց տոլման հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակներից է:
Այն շատ պրակտիկ կերակրատեսակ է, քանի որ սառնարանում պահվում է բավականին երկար ժամանակ և դրանից ավելի համեղ է դառնում: Այս տոլման կարելի է պատրաստել նախապես և օգտագործել նաև պահքի ընթացքում:

Անհրաժեշտ է`

թթու կաղամբ
2 բաժակ կարմիր լոբի
2 բաժակ սիսեռ
2 բաժակ ոսպ
2 բաժակ ձավար
500 գրամ տոմատ
500 գրամ բուսական յուղ
500 գրամ սոխ
1 փունջ մաղադանոս
1 փունջ համեմ
աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը`

  1. Հինգ ժամով թրջել լոբին և սիսեռը: Առանձին կաթսաների մեջ եփել լոբին, ոսպը, սիսեռը, ապա խառնել իրար:
  2. Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել ձավարը, տապակել ևս 5 րոպե:
  3. Ավելացնել լոբու զանգվածը, ապա 300 գրամ տոմատ:
  4. Կանաչեղենը լվանալ և մանր կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, լավ խառնել, հանել կրակից: Թողնել, որ սառչի:
  5. Կաղամբի տերևները լվանալ սառը ջրով: Հիշեցնենք, որ պասուց տոլմայի համար անհրաժեշտ է թթու կաղամբ, բայց եթե չունեք, կարող եք պատրաստել սովորական կաղամբից` նախապես եռացնելով աղի ջրի մեջ մոտ 7-8 րոպե:
  6. Տերևների վրա լցնել միջուկն ու փաթաթել: Դնել կաթսայի մեջ, տոմատի մնացուկը խառնել 3 բաժակ ջրով և լցնել կաթսայի մեջ:
  7. Վերևից դնել ափսե և եփել մարմանդ կրակի վրա:

Պասուց տոլման համարվում է սառը ուտեստ:

Բարի ախորժակ:

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին