fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Ռեստորանային էթիկայի 12 պարզ կանոն

H. A.

01.02.2017

Ներկայումս մարդիկ գնում են ռեստորան ոչ միայն տոնական օրերին, այլ նաև ուղակի միմյանց հետ  ճաշելու և հաճելի ժամանակ անցկացնելու համար:
Ներկայացնենք մի քանի պարզ կանոն, որոնք կօգնեն Ձեզ ավելի վստահ լինել ցանկացած իրավիճակում:

  1. Եթե որոշել եք գնալ ռեստորան տղամարդու հետ, ապա հիշեք, որ տղամարդը մտնում է սրահ առաջինը, որպեսզի կնոջը զգուշացնի վտանգների մասին: Սակայն կա ևս մեկ պատճառ՝  նա, ով առաջինն է մուտք գործում սրահ, նշանակում է, ինքն է հրավիրողը և հանդիպման կազմակերպիչը, այսինքն, նա է վճարելու: Սա գործում է նաև, եթե ռեստորան գնում են միայն կանայք կամ միայն տղամարդիկ: Կարևոր է հիշել, որ եթե ռեստորանի դռան մոտ Ձեզ դիմավորում է դռնապանը, ապա տղամարդը պարտավոր է զիջել ճանապարհը կնոջը:
  2. Եթե նախապես պայմանավործ է ժամադրություն կամ հանդիպում, ապա տղամարդը պետք է մի փոքր շուտ գա, իմանա հանդերձարանի և պատվիրված սեղանի տեղը: Այս ամենը պետք է անի մինչև իր հյուրի գալը: Հյուրի գալուց հետո, օգնում է նրան և հրավիրում սեղանի մոտ:
  3. Հաճախ լինում է այնպես, որ սեղանը պատվիրված է լինում մի քանի հոգու համար, այս դեպքում ժամանակին եկած բոլոր հյուրերը սպասում են մոտ 20 րոպե, նրան ով ուշանում է, որից հետո, նույնիսկ եթե ուշացողը դեռ չի մոտեցել, բոլորը մոտենում են սեղանին, իսկ ուշացած անձնավորությունը առանց ավելորդ ուշադրություն գրավելու մոտենում է հյուրերին:
  4. Տղամարդը, ով եկել է ռեստորան կամ սրճարան և ուղեկցում է կնոջը, պետք է զիջի վերջին՝ ավելի հարմար տեղը, կնոջը: Ավելի հարմար տեղեր են համարվում պատին մոտ՝ դեմքով ամբողջ սրահին, սրահի մեջտեղը՝ դեմքով դեպի մուտքը: Տղամարդը պետք է տեղ զբաղեցնի կնոջ ձախ կողմում, կամ դիմացը, եթե սեղանը մեծ չէ: Եթե  ճաշում են երկու տղամարդ և մեկ կին (կամ հակառակը) ապա խրախուսվում է, որ կինը նստի 2 տղամարդկանց մեջտեղում: Էթիկայի հին կանոններից է նաև, որ եթե կինը սեղանի կողքից վեր է կանում, ապա տղամարդը պետք է գոնե մի փոքր բարձրանա իր տեղից, սակայն եթե մի քանի տղամարդ են նստած, այս պայմանն պարտադիր չէ:
  5. Նախկինում, էթիկետի կանոնների համաձայն, ուտելիքի ընտրությամբ զբաղվում էր տղամարդը: Միևնույն ժամանակ, նա կարող էր իր կողակցին առաջարկել որևէ ուտելիքի ընտրությունը: Արդեն զարմանալի չէ, որ մի քանի բարձրակարգ ռեստորաններում կա տղամարդու համար ճաշացանկ, որտեղ նշված են գները և հատուկ կանանց համար նախատեսած, որտեղ նշված չեն ուտելիքների գները: Այս դեպքում տղամարդը կնոջ փոխարեն ընտրություն չի կատարում, իսկ կինն էլ իր որոշումը չի կայացնում գներից ելնելով:
  6.  Հյուրերը սկսում են ուտել միայն այն ժամանակ, երբ ներկաներից բոլորը ստանում են իրենց պատվիրած ուտլիքները: Բայց, եթե տարբեր ուտելիքների մատուցման ժամանակը երկար է տևում, այն մարդիկ, ովքեր վերջում են ստանալու իրենց պատվերը, կարող են առաջարկել մնացածին սկսել ուտել: Չի կարելի սեղանի շուրջ սանրվել, մաքրել դեմքը, ամանները, փչել ուտելիքի վրա, հոտ քաշել ուտելիքից, կամ անդադար խառնել ապուրը:
  7. Աշխատեք դիմել ռեստորանի աշխատողներին և հատկապես Ձեր սեղանի մատուցողին անունով: Պետք չէ վիճել մատուցողի հետ, քանի որ, եթե ինչ որ պատճառով նա Ձեզ դուր չի եկել, ապա կարող եք խնդրել և ուրիշ մատուցող կսպասարկի Ձեր սեղանը, կարող եք նաև փոխել պատվիրած ուտելիքը, եթե այն չի համապատասխանում պատվերին:
  8. Նախկինում ալկոհոլային խմիչքի ընտրությունը կատարում էին միայն տղամարդիկ, այդ իսկ պատճառով մատուցողը խմիչքի մենյուն բերում էր միայն տղամարկանց համար: Այսօր մի փոքր այլ է, կանայք նույնպես պատվիրում են ալկոհոլային խմիչք, այդ իսկ պատճառով մատուցողը գինին մոտեցնում է նրան, ով պատվիրել է: Պատվիրողն նախապես կարող է փորձել խմիչքը, հետո նոր հաստատել պատվերը:
  9. Սրճարաններում և ռեստորաններում ընդունված չէ բարձր խոսել, ծիծաղել և արմունկները հենել սեղանին: Միևույն ժամանակ պետք չէ լարված լինել:
  10. Ծխող մարդկանց հիմնական տանջող հարցն է՝ կարելի է արդյոք ծխել ռեստորանում կամ սրճարանում: Պետք է հիշել, որ հիմնականում, նմանատիպ վայրերում ծխելն արգելվում է: Այս մասին վկայում են սեղանի վրայից բացակայող մոխրամանները: Սակայն կան սրճարաններ, որտեղ այցելուներին թույլատրվում է ծխել: էթիկայի կանոններն ասում են, որ ծխելն արգելվում է ճաշերի մատուցման արանքում և այն դեպքում, երբ սեղանակիցներից մեկը դեռ չի ավարտել ուտելը:
  11. Վճարման ժամանակ պետք է պարզ լինի, թե ինչպես է կատարվելու վճարումը: Յուրաքանչյուրն իր համար, ընտանիքի գլխավորը իր ընտանիքի համար, կամ հրավիրող անձը բոլորի համար: Ներկայումս կինը կարող է վճարել իր համար, եթե չի եղել հրավիրված, այլ հանդիպել է ընկերներին արդեն սրճարանում: Եթե կինը վճարում է իր փոխարեն, ապա կարող է նա մատուցողին ասել, թե որ ուտելիքների համար է նա վճարելու և կստանա առանձին կտրոն:
  12. Սրահից դուրս գալուց, ինչպես և մտնելուց, տղամարդը պետք է քայլի կնոջից առաջ: Նա բացում է դուռը, առաջինը դուրս է գալիս կինը, ապա նոր տղամարդը: Էթիկայի կանոների թելադրանքով, տղամարդն առաջինն է հագնում վերարկուն, իսկ հետո նաև օգնում է կնոջը: Այցելուները դուրս են գալիս ռեստորանից և միայն այդ ժամանակ տղամարդը կարող է կրել իր գլխարկը և ձեռնոցները:

Մաղթում ենք Ձեզ հաճելի ժամանց

Ձեզ կարեղ են հետաքրքրել նաև հետևյալ թեմաները՝

Ինչպես են խմում թեյը տարբեր երկրներում

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին