fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Սպասքն ունի լեզու

H. A.

10.03.2017

Սպասքը առօրյայում ամենաշատ օգտագործվող իրն է և կարող է փոխարինել մի քանի արտահայտության:
Գեղեցիկ շարված սպասքը միշտ տոնական տեսք է հաղորդում սեղանին և ապահովում բարձր տրամադրությունը: Կարելի է ասել նաև, որ գեղեցիկ դասավորված սպասքը  նպաստում է մարդու ախորժակին:

Սպասքի դասավորման Եվրոպական մեթոդը պարտադրում է, որ պատառաքաղները տեղադրվեն ձախ կողմում, իսկ դանակներն ու գդալները՝ աջ՝ պահպանելով վերջիններիս օգտագործման հերթականությունը:

Եթե ձուկ եք պատրաստել, ապա սովորական դանակի և պատառաքաղի փոխարեն պետք է տեղադրել հատուկ ձկան համար նախատեսված սպասք, որն իրենից ներկայացնում է լայն  դանակ և պատառաքաղ, որոնք չունեն սուր ատամներ, քանի որ ոչինչ չեն կտրատում, այլ՝ տարանջատում են ձկան միսը ոսկորներից:

Ապուրի համար հատկացված գդալը տեղադրվում է աջ կողմում՝ դանակների միջև:

Սուրճի/թեյի գդալը տեղադրվում է ափսեի վերևում: Գդալի գլխիկը պետք է լինի աջ կողմում:

Հայաստանում հիմնականում աղանդերի, ինչպես նաև թեյի/սուրճի համար նախատեսված սպասքը սկզբից չեն դնում սեղանին: Դրանք բերվում է հենց աղանդերի հետ:

Սպասքը դասավորելուց հաշվի առեք նաև սպասքի միջև հեռավորությունը: Հեռավորությունը պետք է լինի համաչափ: Կատարյալ հեռավորություն կարելի է հանդիպել ռեստորաններում: Ռեստորաններում, մենք արդեն տեսնում ենք դասավորված սպասք, որը իսապես գեղեցիկ է և թույլ է տալիս հյուրերին զգալ յուրահատուկ:

Ռեստորանում ճաշելիս, կամ ընթրելիս դուք կարող եք սնունդի մասին Ձեր կարծիքը հայտնել սպասքի միջոցով:

Այսպես ուրեմն՝
եթե դեռ չեք ավարտել ուտելը, ցանկանում եք շարունակել մի փոքր դադարից հետո, ապա սպասքն ափսեի մեջ պետք է դնեք խաչաձև՝ դանակի սուր կողմը դեպի ներս, իսկ պատառաքաղի ատամիկները՝ վերև կամ ներքև:
Եթե արդեն ավարտել եք ուտելը, մատուցողը  կարող է փոխել սպասքը, ապա դանակն ու պատառաքաղը դրեք ափսեի մեջ՝  իրար կողք և դրանց բռնակները ուղղեք դեպի ներքև: Ոչ մի դեպքում բռնակները չպետք է կախված մնան ափսեի եզրից, կամ հենած լինեն սեղանի վրա:
Եթե ուտելիքը Ձեզ դուր է եկել և ուզում եք այդ մասին հայտնել, ապա դանակն ու պատառաքաղը դրեք միմյանց զուգահեռ, բռնակները՝ դեպի աջ:
Եթե ուտելիքը Ձեզ այնքան էլ դուր չի եկել, ապա դանակն ու պատառաքաղը դրեք խաչված, դանակը՝ պատառաքաղի ատամիկների արանքում:
Եթե սպասում եք երկրորդ ուտեստին, ապա դանակն ու պատառաքաղը պետք է  խաչեք այնպես, որ  պատառաքաղը լինի դեպի վեր, իսկ դանակը՝ դեպի աջ:

Վստահ եղեք՝ եթե օգտագործեք այս կետերը՝ Ձեզ կհասկանան:

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին