fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

Թաբուլե

H. A.

01.02.2017

Թաբուլեն արևելյան աղցան է, որի հիմնական բաղադրամասերն են կազմում բլղուրն ու մանր կտրտած մաղադանոսը։ Քանի որ, այս կերակրատեսակն  ունի մի քանի հայրենիք, կան պատրաստման բազմաթիվ օրինակներ և բաղադրատոմսեր: Ներկայացնեմ պատրաստան եղանակներից մեկը, որից օգտվում ենք նաև մենք:

Բաղադրիչներ

  • 1 կգ բլղուր (սպիտակ աղացած ձավար)
  • 1 կապ մաղադանոս
  • 1 կապ համեմ
  • 1 կապ կանաչ սոխ
  • Կես կապ մառոլ
  • Կես կապ թարխուն և սամիթ
  • 1 հատ կիտրոն
  • 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 0,5 լ ձեթ
  • Աղը և սև պղպեղը

Պատրաստման եղանակը

  • 1 կգ բլղուրը թրջել այնքան ջրով, որ լավ խոնավանա ու թասի հատակին աննշան ջուր մնա:
  • Մինչև բլղուրի հատիկները ներծծում են ջուրը, մանր կտրատել կանաչիները`համեմ, մաղադանոս, կանաչ սոխ, սամիթ, թարխուն, մառոլ:
  • Մեկ ժամ անց, երբ բլղուրի հատիկներն արդեն ներծծվում են ջրով, կտրատած կանաչիները լցնել բլղուրի վրա:
  • Ավելացնել 2 ճաշի գդալ տոմատի մածուկ,
  • Ավելացնել նաև աղ ու սև պղպեղը`ըստ ճաշակի,  0,5 լ ձեթ:
  • Այնուհետև այդ ամբողջ զանգվածի վրա ճզմել 1 կիտրոնի հյութ և լավ խառնել:

Մատուցել մառոլի տերևներով:

Բարի ախորժակ
Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ թեմաները՝

Հարիսա

Ռեստորանային էթիկայի 12 պարզ կանոն

10 Առողջ ընդմիջում

Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին