fbpx
Ռենա Ռեստորանային Համալիր

11 փաստ տարեդարձի մասին

H. A.

10.08.2017

Մ.Թ.Ա. մարդիկ միայն հայտնիների ծննդյան տոնեն էին նշում, օրինակ Փարավոնի: Քրիստոնեության ընդունումից հետո, հավատացյալները սկսեցին տոնել միայն Քրիստոսի ծնունդը: Հետագայում սկսեցին տոնել արքաների ծննդյան տոները, հետո նաև հարուստ մարդկանց: Ժամանակների փոփոխման հետ փոխվեց նաև այս սովորությունը, մարդիկ սկսեցին նշել իրենց ծննդյան արարողությունը, կազմակերպել մեծ միջոցառումներ և հրավիրել բարեկամներին:

Birtday Rena, taredardz Rena, ծնունդ Ռենա
Այսօր ծննդյան արարողությունը նշվում է նաև ռեստորաններում և շատ հետաքրքիր տարբերակներով: Յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես և ում հետ անցկացնի իր հատուկ օրը:

Մի քանի հետաքրքիր փաստ Ծննդյան օրվա մասին:

 

  1. Հնում, մարդիկ չէին նշում իրենց ծննդյան օրը, քանի որ չունեին օրացույցներ և չէին կարող հտևել օրերի հաջորդականությանը: Հենց այս պատճառով էլ ուշադրություն չէր դարձվում մարդու տարիքին: Տարիներ անց փոխվեց տարիքի նկատմամբ մարդու վերաբերմունքը: Քիչ -քիչ գործածության մտավ օրացույցը, մարդիկ սկսեցին հետևել օրերին, իրենց ծննդյան օրվան և իհարկե, իրենց տարիքին նույնպես:
  2. Ենթադրվում է, որ ծննդյան արարողության ժամանակ հոբելյանի ականջներից քաշելը, աթոռին կանգնացնելը, կամ գլխի վայր շուռ տալը եկել են դեռ շատ հնուց: Նման կատակ-խաղերն ունեցել են չարքերից ազատվելու նշանակություն:
  3. Հյուսիսային Աֆրիկայում մարդու ծնունդը նշում են միայն 2 անգամ: Առաջինը, երբ նա ծնվում է, իսկ երկրորդը՝ 52 ամյակին, (Մուհամետի տարիքի համապատասխան):
  4. Աֆրիկայի Գալո ցեղի բնակիչները իրենց ծննդյան տոնը նշում են 8 տարին մեկ անգամ: Այստեղ <Տարի> հասկացությունը բացակայում է, քանի որ չկան օրացույցներ և եղանակը չի փոփոխվում:
  5. Անգլիայում, եթե մարդը տոնում է իր 80, 90 կամ 100 ամյակը, ստանում է շնորհավո5րական բացիկ հենց Թագուհուց:
  6. Հոլանդիայում ավելի մեծ շուքով տոնում են ծննդյան 5, 10 , 15, 20 և 21 տարեդարձերը
  7. Պարզել են, որ 23 և ավել հոգուց բաղկացած խմբում կգտնվեն երկու մարդ ում ծնունդները նույն օրն են:
  8. Երբ ծննդյան օրվա և տարիքի թվանշանները համապատասխանում են իրար, կոչվում է ոսկյա ծնունդ: Օրինակ ամսի 23-ին ծնվածները իրենց 23 ամյակին կնշեն ոսկյա տարիքը: Նրանք ովքեր ամսի 5-ին նշում են իրենց 55 ամյակը, կամ ամսի 1-ին իրենց 11 ամյակը, համարվում է կրկնակի տոն:
  9. Համարվում է, որ մարդիկ ամենաշատը ծնվում են  հոկտեմբերի 5-ին, իսկ ամենաքիչ՝ Մայիսի 22-ին:
  10. Աշխարհի ամենաթանկ ծննդյան վկայականը հանրահայտ Պոլ Մակարտնիինն է. այն վաճառվել է ավելի քան 84.000 ԱՄՆ դոլարով:
  11. Ամերիկայի միացյալ նահանգներում առաջին նախագահի ծննդյան օրը՝  փետրվարի 22-ը, համարվում է ազգային տոն:

Եթե ցանկանում եք Ձեր ծննդյան միջոցառումն անցկացնել  «Ռենա» ռեստորանային համալիրում,  ապա զանգահարեք 099 44 79 75 հեռ համարով:

Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր
Ռենա Ռեստորանային Համալիր

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին